Ալիևը հայտարարել է, թե եվրոպական կառույցներն ավելի սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի և Վրաստանի հետ

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Հարավային Կովկասում մենք տեսնում ենք առանձին գծեր կառուցելու փորձեր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Ալիևը դժգոհել է, որ եվրոպական ինստիտուտները շատ ավելի սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի և Վրաստանի հետ։

«Այս առումով Ադրբեջանում շատերը կարծում են, որ միակ ելքը մեր իսլամական կրոնն է, մի իրավիճակում, երբ եվրոպական կառույցները Հարավային Կովկասում շատ մոտ են պահում Վրաստանին և Հայաստանին, իսկ Ադրբեջանը դեմոնիզացվում է»,- ասել է նա։

Ալիևն անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցնելու իրողությանը։

«Այն բանից հետո, երբ մենք վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացնում զրկել ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից։ Ցավոք, այս որոշումն ընդունվել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ, որը կանցլեր Շոլցի գլխավորած կուսակցության անդամ է։ Գերմանիայի կանցլերը դրսևորում է անաչառություն, և նրա հայտարարություններն ու գործողություններն արտացոլում են դա։ Նրա ղեկավարած կուսակցության անդամը ցանկանում է օտարել Ադրբեջանին, որը ԵԽԽՎ երկու ոչ քրիստոնեական երկրներից մեկն է, և դա անում է ցուցադրաբար և նպատակային»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Բաքուն որոշել է չմասնակցել կառույցի նիստերին։

«Եթե մենք իրավունք չունենք արտահայտելու մեր դիրքորոշումը, ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,- նշել է նա։

Ըստ նրա՝ եթե մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, «կարող են լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը»։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։ Բացի այդ Բաքուն նաև իր ետ սերտ կապեր ունեցող երկրների միջոցով փորձում է ճնշում գործադրել կառույցի վրա։

Մասնավորապես, Ադրբեջանի լիազորությունները վերականգնելու  հարցով ԵԽԽՎ նախագահին նամակներ են  ուղարկել կառույցում Վրաստանի պատվիրակության ղեկավարը, Հունգարիայի, Սերբիայի պատվիրակությունները, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև երկրի ԱԳՆ-ն։

Էմմա Չոբանյան