Բայդենի և Էրդողանի հարաբերությունները թափ են հավաքում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի քվեարկությունից ու F-16-ների վաճառքից հետո

Լուրեր

20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
Բոլորը

Մինչ Անկարան և Վաշինգտոնն անշեղորեն անցնում են երկկողմ հարաբերությունների պատմության ամենավատ տասնամյակներից մեկը, դիտորդները համաձայն են, որ կարիերային դիվանագետին ԱՄՆ մայրաքաղաքում երկրի գլխավոր բանագնաց նշանակելու՝ Թուրքիայի որոշումն արտացոլում է հարաբերությունների ներկայիս աճի միտումը պահպանելու՝ Անկարայի ցանկությունը, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Անկարան օրերս Վաշինգտոնում դեսպան է նշանակել Սեդաթ Օնալին: Ի տարբերություն իր նախորդի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիր անդամ Մուրադ Մերջանի, Օնալը քաղաքական նշանակում չէ, նա փորձառու դիվանագետ է, որը ներկայում Թուրքիայի դեսպանն է ՄԱԿ-ում, իսկ նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը։ Նա նաև 2018-2023 թվականներին ղեկավարել է իր երկրի բանակցությունները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս լիցքաթափումը հաջորդում է ավելի քան մեկ տասնամյակի լարվածությանը մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների դաշինքը քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ, որն Անկարան սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը, և Թուրքիայի կողմից 2017 թվականին ՌԴ-ից  C-400 ՀՕՊ համակարգերի գնումը։

Օնալի նշանակումը երկկողմ հարաբերությունների դրական զարգացումների հերթական շարքն է, որը նկատվում է հունվարի 23-ին Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումից հետո։ Ըստ լրատվամիջոցի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բայդենի վարչակազմի համար արտաքին քաղաքականության խնդիր է եղել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում:

Վավերացումից մի քանի օր անց ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն այցելել էր Թուրքիա՝ «վերակենդանացնելու հարաբերությունները»: Արդյունքում, փետրվարի սկզբին Կոնգրեսը համաձայնեցրել էր Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների և շուրջ 80 արդիականացման սարքերի վաճառքը։ Փետրվարի 14-ին Էրդողանը շատ հազվադեպ գոհունակություն էր հայտնել Միացյալ Նահանգներին՝ ընդունելով դրական զարգացումները: Հաջորդ օրն էլ Թուրքիան միացավ Գերմանիայի գլխավորած European Sky Shield Initiative-ին, որի նպատակն է ստեղծել ՀՕՊ ինտեգրված եվրոպական համակարգ, որին Անկարան ձգտում էր միանալ։

Ինչ կարող է հետևել տարիների լարվածությունից հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը։

«Էրդողանը, հավանաբար, կայցելի Սպիտակ տուն առաջիկա ամիսներին»,- Al-Monitor-ին ասել է թուրք նախկին դիվանագետ, Եվրոպայում Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սինան Ուլգենը:

Ի դեպ, Ջո Բայդենն ԱՄՆ առաջին նախագահն է, որը ո՛չ մեկնել է Թուրքիա, ո՛չ էլ հյուրընկալել Թուրքիայի ղեկավարին։ Էրդողանը նոյեմբերին բացահայտորեն հայտնել էր, որ Բայդենի հետ իրենց մայրաքաղաքներից մեկում հանդիպման ցանկություն ունի։

Ուլգենը նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս՝ երկու կառավարություններն էլ ձգտում են ընդլայնել շարունակվող մերձեցումը: Սակայն, բացի սիմվոլիզմից, որոշ կոնկրետ առաջխաղացումներ են պահանջվում մերձեցումն էականորեն խորացնելու համար։

«Այս արդյունքներից մի քանիսը կարող են ներառել Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադարձի պայմանների վերաբանակցում, որը պայմանավորված կլինի C-400-ի խնդրի լուծմամբ: Դրան պետք է հաջորդի CAATSA-ի պատժամիջոցների չեղարկումը»,- ասել է նա՝ նկատի ունենալով 2020 թվականին Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, որով Թուրքիան դուրս է մնացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ հրաժարվելու ռուսական արտադրության հրթիռային համակարգից, և Ուլգենը կարծում է, որ ի տարբերություն անցյալ տարիների, երբ Անկարան հակված չէր հրաժարվել Մոսկվայի հրթիռային համակարգից՝ Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների վատ վիճակի պատճառով, նման քայլն այժմ «այլևս չի կարելի բացառել»։ Անկարան հրապարակային չի հայտարարել, որ պատրաստ է հրաժարվել ռուսական ռազմական տեխնիկայից, սակայն համակարգը շարունակում է չգործել 2019 թվականին այն երկրում տեղակայելուց հետո: Բացի այդ, Թուրքիայի ընդունելությունը ESSI-ին լրացուցիչ հարցեր է առաջացրել C-400-ների մասով Անկարայի պլանների վերաբերյալ, քանի որ նախաձեռնությանը միանալու երկրի նախորդ փորձերը, ըստ տեղեկությունների, արգելափակվել էին Գերմանիայի կողմից՝ Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով:

Ուլգենը նշել է, որ մի քանի ամսից ԱՄՆ-ն կմտնի լիարժեք ընտրական ռեժիմ, ուստի Անկարան և Վաշինգտոնը տեղյակ են այս փաստի մասին, այդ իսկ պատճառով «առաջիկա շաբաթների ընթացքում զարգացումներում արագացում կարելի է տեսնել»։

Միևնույն ժամանակ, թուրք-ամերիկյան շարունակական մերձեցումը, կարծես, քիչ ազդեցություն ունի Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա, և Թուրքիան շարունակում է պատշաճ կերպով հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Ըստ Ուլգենի՝ Ռուսաստանն «ավելի կախված է Թուրքիայից» Ուկրաինայի դեմ պատերազմից հետո, և «չնայած դեպի Արևմուտք Թուրքիայի նախաձեռնություններին՝ Ռուսաստանն այժմ ավելի սահմանափակ տարածք ունի Անկարային արձագանքելու համար»: Նա եզրափակել է, որ Անկարան նաև հասկացրել է, որ այս մերձեցումը պարտադիր չէ՝ վնաս հասցնի Ռուսաստանի հետ հարաբերություններին, և որ Թուրքիան ցանկանում է առողջ հարաբերություններ պահպանել ՌԴ ղեկավարության հետ։

Էմմա Չոբանյան