Հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների. Մհեր Գրիգորյան

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների:

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը` բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության, ինչպես նաև տարիներ շարունակ ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված աջակցության համար:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև 2025 թվականին Ճապոնիան Օսակա քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությանը: