Ըստ բժշկական եզրակացության՝ Նավալնիի մահվան պատճառները բնական են․ Նավալնիի մամուլի քարտուղար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նավալնիի մահվան մասին բժշկական եզրակացությունը վկայակոչում է մահվան բնական պատճառները։ Այս մասին գրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց տված մահվան մասին բժշկական եզրակացության մեջ ասվում է, որ մահվան պատճառները բնական են»,- Telegram-ում գրել է Յարմիշը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գաղութից հայտնել են, որ զբոսանքից հետո քաղաքական գործիչը «վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», «վերակենդանացման միջոցառումները» դրական արդյունք չեն տվել, «շտապ օգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը»։

Փաստաթղթում, որը գաղութի անձնակազմը հանձնել է Նավալնիի մորը, նշվում է, որ մահը գրանցվել է փետրվարի 16-ին՝ տեղական ժամանակով 14:17-ին։ Սակայն բանտարկյալներից մեկը «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է, որ գաղութում մահվան մասին գիտեին դրանից չորս ժամ առաջ։ Միևնույն ժամանակ, Նավալնիի հարազատներն ու համախոհներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ մահից մի քանի օր առաջ նա իրեն լավ է զգացել։ Մահվան նախօրեին՝ փետրվարի 15-ին, Նավալնին տեսակապի միջոցով մասնակցել է Վլադիմիրի շրջանային դատարանի նիստին։ Նրանք նշել են, որ «նա իրեն լավ էր զգում, ոչ մի բողոք չի հայտնել, ակտիվորեն արտահայտվել և փաստարկներ է ներկայացրել՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման»։