Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել նրա մարմինը

Լուրեր

27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի մայրը տեսաուղերձ է ձայնագրել`  հայտնելով, որ տեսել է որդու մարմինը:

«Քիչ առաջ դուրս եկա Սալեխարդ քաղաքի քննչական կոմիտեի շենքից ։ Գրեթե մեկ օր ես այնտեղ մենակ եմ անցկացրել ՝ քննիչների և քրեագետների հետ։ Փաստաբանին թույլ են տվել միայն այսօր՝ ճաշից հետո։ Երեկ երեկոյան նրանք ինձ գաղտնի տարան դիահերձարան, որտեղ ցույց տվեցին Ալեքսեյի դին։ Քննիչները պնդում են, որ իրենց հայտնի է մահվան պատճառը, իրենց մոտ պատրաստ են բոլոր այն բժշկական և իրավական փաստաթղթերը, որոնք ես տեսել եմ, իսկ մահվան մասին բժշկական վկայականը ստորագրել եմ: Ըստ օրենքի ՝ նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ օրս դա չեն արել»,—  BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Նավալնիի մայրը։

Նրա խոսքով՝ իրեն «շանտաժի են ենթարկում և պայմաններ դնում, թե որտեղ և ինչպես պետք է թաղվի Ալեքսեյը»։

«Հրամաններ են գալիս՝ Կրեմլից, թե Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատից։ Նրանք ուզում են, որ դա արվի գաղտնի, առանց հրաժեշտի: Նրանք ուզում են ինձ բերել գերեզմանատան ծայրամաս, թարմ գերեզմանի մոտ և ասել՝ ահա այստեղ է Ձեր որդին։  Ես դրան համաձայն չեմ»,- հայտարարել է նա։

Նավալնիի մոր խոսքով ՝ ինքը տեսագրել է այդ տեսանյութը, քանի որ «նրանք սկսել են իրեն սպառնալ»։ Նրան ասել են, որ եթե նա չհամաձայնի Նավալնիի գաղտնի հուղարկավորությանը, «նրանք ինչ-որ բան կանեն նրա մարմնի հետ»:

«Քննիչ Վարապաևը բացեիբաց ինձ ասաց ՝ ժամանակը հօգուտ Ձեզ չի աշխատում, դիակը քայքայվում է»,- ասել է Նավալնիի մայրը։