Նիկոլայ Բաղդասարյանը կբողոքարկի իր արտոնագրի կասեցման որոշումը

Լուրեր

14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
Բոլորը

«Ուզում եմ անկեղծ լինել, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներից ավելին չեմ էլ սպասել, պարտադիր այս որոշումը կբողոքարկեմ դատարան»։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ում փաստաբանական գործունեության արտոնագիրը կասեցվել է:

«Ցավում եմ, որ չկարողացավ Արա Զորաբյանը վեր կանգնել անձնական իր շահերից։ Իսկ հիմնավորումները կտեղադրեմ պարտադիր կհրապարակեմ, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ ՀՀ փաստաբանների պալատի որոշումն անօրինական է»,- ասվում է Բաղդասարյանի գրառման մեջ։

Փաստաբանը նաև հրապարել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին ուղղված պատասխան գրառումը, որը ևս ներկայացում ենք աբողջությամբ.

«Ի պատասխան Ձեր 20.07.2018 թվականի թիվ 05/04/104 4-18 գրության, որը փոստային առաքման ծրարի վրա կատարված գրառման համաձայն ստացել եմ 23.07.2018 թվականին (ծրարի պատճենը կից ներկայացնում եմ).

Ձեր գրության մեջ նշել եք, որ «2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի մի շարք նորմերից բխում է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնը հանդիսանում է հանրային պաշտոն, որը զվաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար»:

Ձեր գրության մեջ մատնանշած օրենքի մի շարք նորմերը չի կարող բխի, որ ես հանրային ծառայող եմ, քանի որ ես այդպիսին չեմ հանդիսանում:

Այսպես.

27.06.2018 թվականի ՀՀ վարչապետի թիվ 845 որոշմամբ ես նշանակվել եմ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի համաձայն. «Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը` անցել է հանրային ծառայության` պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով».

Վերը նշված հոդվածի առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության և նա հանդիսանում է պետական կամ համայնքային ծառայող:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական և հայեցողական»:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից և դրանցում առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հանրային ծառայողը` պետական կամ համայնքային պաշտոնատար անձն է: Այսինքն, եթե անձը չի համարվում պաշտոնատար անձ նա չի կարող հավարվել պետական կամ համայնքնային ծառայող, հետևաբար նաև գտնվել համայնքային ծառայության մեջ:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: (…) Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ (…) »:

Այսինքն, հասարակական հիմունքներով նշանակված խրհրդականն ի տարբերություն ոչ հասարակական հիմունքների խորհրդականի չի հանդիսանում պաշտոնատար անձ, հետևաբար նաև չի հանդիսանում պետական կամ համայնքնային ծառայող, հետևաբար նաև չի գտնվում համայնքային ծառայության մեջ:

«Հանրային ծառայության մասին» օրենքը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք վերաբերվում են հանրային ծառայողի երաշխիքներին, սոցիալական արտոնությունների, կարգավիճակին, որոնք որևէ կերպով չեն վերաբերվում հասարակական հիմունքներով խորհրդականին:
Չի կարող հասարակական հիմունքներով խորհրդականը համարվել համրային ծառայող և որևէ կերպ չօգտվել հանրային ծառայողին վերապահված երաշխիքներին և արտոնություններից, չկրել հանրային ծառայողին օրենքով վերապահված իրավունքներ և պարտականություններ:

Կարելի է ևս տասնյակ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու ես չեմ հանդիսանում հանրային ծառայող, սակայն հույսով եմ, որ ներկայացված հիմնավորումները բավարար են այդպիսիք ընդունելու համար»,- ասվում է գրառման մեջ: