Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Էդմոն Մարուքյանը Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է մարդկանց հետ խոսել հնարավորինս պարզ ու հասկանալի լեզվով, քանի որ, ըստ նրա, հեռուստատեսությամբ հաճախ բարդ ձևակերպումներ են օգտագործվում, և քաղաքացիների համար դժվար է հասկանալ, թե իրականում ինչի մասին է խոսքը։

Նա նշել է, որ այս ընտրությունների արդյունքներով որոշվելու է, թե ինչպիսի երկիր է լինելու Հայաստանը և արդյոք այն կմնա որպես հայ ժողովրդի պետություն։ Մարուքյանի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Հայաստանը շարունակի մնալ հայ ժողովրդի միակ պետությունը, ինչից էլ բխում է իրենց կարգախոսը՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո թե՛ ազգային, թե՛ պետական ինքնությունը ճգնաժամի մեջ են, և իրենց քաղաքական ուժը նպատակ ունի պաշտպանել այդ ինքնությունը։

Մարուքյանն անդրադարձել է նաև մյուս քաղաքական ուժերի ծրագրերին՝ նշելով, որ շատերը հիմնականում սոցիալ-տնտեսական և սպառողական բնույթի խոստումներ են ներկայացնում։ Նա ընդգծել է, որ իրենք նույնպես նման ծրագրեր ունեն, սակայն կարևորում են առաջնային և երկրորդական հարցերի տարբերակումը՝ առաջին հերթին առանձնացնելով անվտանգության և ինքնության խնդիրները։

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Մարուքյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժը կարևորում է, որպեսզի որևէ ուժ չունենա բացարձակ իշխանություն՝ դա համարելով կարևոր սկզբունք։

Մանրամասները՝ տեսանյութում։