«Հակակարկտային կայանները հովանավորներ ունեն Կառավարությունում, դրանց աշխատանքն ապահովելու համար հսկայական միջոցներ են ծախսվում»․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս տեղացած կարկուտն ու դրա հասցրած վնասները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այն բարեփոխումները, որոնք կիրառում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն, արդյունավետ չեն, ինչ մասին բազմիցս ասվել է ոլորտի մասնագետների կողմից։

«Տեղացած կարկուտը անհամեմատ մեծ վնասներ է հասցրել գյուղացիներին, փաստորեն,  ևս մեկ անգամ ապացուցվեց, որ կարկուտի դեմ պայքարի այն տարբերակը՝ հակարարկտային կայանները, որոնք մերոնք կիրառում են,  արդյունավետ չեն, խնդրի լուծման համար համակարգային մոտեցում է պետք, նման վնասներից խուսափելու համար պետք է կիրառել հրթիռային համակարգեր, որոնք ամենաարդյունավետ են մեր պարագայում»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պնդելով, որ Կառավարությունը պետք է հեռացնի հակակարկտային կայանները։

«Կառավարությունը նպատակահարմար է գտնում անիմաստ փողեր ծախսել։ Արդեն 10 տարի է այդ սարքավորումները տեղադրված են։ Հակակարկտային կայանները հովանավորներ ունեն նաև Կառավարությունում, դրանց աշխատանքն ապահվովելու համար հսկայական միջոցներ են ծախսվում, սակայն, անարդյունք»,-նշեց նա։ 

Բերբերյանի համոզմամբ՝ գյուղացուն այսօր չեն կարող մխիթարել նախարարի և փոխվարչապետի՝ կարկտահարված շրջաններ այցերն ու դրանց մասին իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումները․ «Չինովնիկները կգան ու կգնան, իսկ գյուցացին կշարունկի մնալ իր խնդիրներով։ Հրատապ կարգով պետք է հաշվարկել կարկուտի հասցրած վնասները և արագ գործի դնել փոխհատուցումների մեխանիզմը։ Գյուղատնտեսությունը փրկելու համար լրջագույն բարեփոխումներ են մեզ պետք»,-խոսքը եզրափակեց Բերբերյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղացած կարկուտն ու փոթորիկը Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներում մեծ վնասներ են հասցրել։ 

Աղավնի Սուքիասյան