Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետի առաջ․Բայդենը՝ Թրամփին

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  քննադատել է Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ նախկին նախագահն ասել էր որ կխրախուսի Ռուսաստանին ներխուժել այն երկրներ, որոնք չեն կատարում ՆԱՏՕ-ի նկատմամբ իրենց պարտավորությունները՝ նշելով, որ նման մեկնաբանությունները նշանակում են խոնարհվել Վլադիմիր Պուտինի առաջ, գրում է CNN-ը։

«Պատկերացնում ե՞ք ԱՄՆ նախկին նախագահը նման բան է ասել։ Ամբողջ աշխարհը լսեց դա։ Ամենավատն այն է, որ նա հենց դա նկատի ունի»,- ասել է Բայդենը՝ հավելելով․ «Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետի առաջ։ Թույլ տվեք սա հնարավորինս պարզ ասել՝ երբեք չեմ անի: Ի սեր Աստծո, դա հիմարություն  է: Դա ամոթալի է։ Դա վտանգավոր է։ Դա հակաամերիկյան է»:

Բայդենն ասել է, որ  Թրամփը պաշտպանական դաշինքը դիտարկում է որպես «պաշտպանական ռեկետ» և չի հասկանում դրա դերը ազատության և անվտանգության պաշտպանության գործում:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Հարավային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում, հայտարարել էր, որ մի անգամ իրեն հարցրել է «մեծ երկրի նախագահներից մեկը», թե արդյոք ԱՄՆ-ը դեռ կպաշտպանի իրենց ռուսական ներխուժումից, նույնիսկ եթե «չվճարեն ՆԱՏՕ-ի տուրքերը»։

«Ոչ՛, ես ձեզ չեմ պաշտպանի։ Իրականում, ես նրանց՝ Ռուսաստանին, կխրախուսեի անել այն ամենը, ինչ ուզում են»,-հայտարարել էր Թրամփը։