Փողոցում չմնալու համար ծնողազուրկ աղջիկը ներխուժել է դատարկ բնակարան․ սոցապ նախարարությունը նրան դուրս կհանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
Բոլորը

Գավառի մանկատան նախկին սան Ռուզանն այսօր էլ ունի մայր, քույր եւ եղբայր։ Մանկատունը սակայն նրա կյանքում շարունակվում է արդեն փողոցում: Ռուզանը չի ուզում, որ նկարահանման ժամանակ իր դեմքը երեւա, աշխատավայրում ոչ ոք չգիտի, որ նա ծնողազուրկ է եւ մանկատան նախկին սան, մի աշխատանք արդեն կորցրել է հենց այդ պատճառով։ Երեք ամիս նա քնում էր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը պատկանող բազմաբնակարան շենքի առաջին հարկի միջանցքում,
«Սոցապնախարարությունը տեղյակ է, որ ես արդեն երեք ամիս է քնում էի միջանցքում»,-ասում է Ռուզանը։

27 տարեկան այս աղջիկը մանկատնից դուրս է եկել 9 տարի առաջ։ Միանգամից հայտնվել է փողոցում, ապրել տարբեր բնակարաններում, ի վերջո եկել եւ տեղ է գտել իր ճակատագրակիցների միջավայրում, որոնք տուն ունեն։ Ինքն, իր բառերով, գրավել է սոցիալական ապահովության նախարարությանը պատկանող այս շենքի դատարկ բնակարաններից մեկը։

«Ես փոխել եմ փականը, ես զանգել եմ ոստիկանություն, ահազանգ եմ տվել, որ, ըստ օրենքի,  եթե սա պետական կառույց է, չկա ապրող այստեղ, ես իրավունք ունեմ, կարող եմ ապրել էստեղ, մինչեւ ինչ-որ հարց լուծեմ ինձ համար»,-համոզված ասում է Ռուզանը։

Բնակարանի սպասող մանկատան նախկին սաների հերթում Ռուզանը 157-րդն է, մինչդեռ այս շենքում մի քանի դատարկ բնակարաններ կան, որոնք նախատեսված են միայնակ թոշակառուների համար։ Ռուզանի քույրը նույնպես այս շենքում է ապրում, նա էլ է մեծացել մանկատանը։

«Մենք երկուսով նույն մանկատանն ենք մեծացել, ուղղակի ինչ-ինչ հանգամանքներով ես դուրս եմ եկել ու չի ստացվել, խնդիրների պատճառով չմանրանամ, չեմ գնացել իրա մոտ, ինքը 14 տարի մենակ է մեծացել»,-տեղեկացնում է քույրը՝ Հասմիկը։

Հասմիկն իր քրոջը չի կարող տեղ տալ իր 18 քառակուսի մետրանոց բնակարանում․ «Ապրում ենք ես, մամաս, ախպերս, տղես»։

Միայնակ մայր այս կինը նույնպես չի ուզում, որ իր դեմքը երեւա, մանկատան նախկին սաներից շատերն են թաքցնում իրենց դեմքը, բոլորն էլ ապրում են մի միջավայրում, որտեղ ապրելու նույն անզորությունն է եւ կանացի նույն հեղինակությունը։

«Հետո էլ պետությունը, մեր ժողովուրդը բողոքում է, որ աղջիկների 90 տոկոսը դարձել է փողոցային։ Ո՞նց ապրեն էդ մարդիկ»,-բողոքում է Հասմիկը։

Նա զարմացած է՝ նախարարությանը պատկանող այս շենքում նույնիսկ դատախազ դարձած նախկին քննիչը բնակարան ունի, մինչդեռ բնակարանն ստանալու պահից այստեղ չի ապրել

«Ես հինգ տարի ա էս շենքում ապրում եմ, ես մի անգամ չեմ տեսել էդ մարդուն (դատախազին-Մ․ Ա․)»։
Նույնիսկ տիկին Նազիկը չի ուզում, որ իր դեմքը նկարահանվի։ Նա, իր բառերով, 35 տարի առաջ մենակությունը սփոփելու համար մանկատնից երկու երեխա է որդեգրել։ Հետո պետությունը նրան հատկացրել է բնակարան այս շենքում։ Ինքն էլ է զարմացած, թե 9 տարի փողոցներում եւ տարբեր շենքերի միջանցքներում ապրող մանկատան երեխային ինչու՞ բնակարան չեն տալիս։ Բողոքներ է գրել նախարարությանը․ «Եթե ես պատշիվկա անեմ իմ դիմումները Արտեմ Ասատրյանին ուղարկած, Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղության» ծավալը կանցնի»։

Այնպես չէ, որ բոլոր երեխաներն են դրսում, սակայն սա մի շենք է, որտեղ ծնողներ չունեցողի համբավը կենցաղ եւ վայրենություն է թելադրում։ Իգոր Կայրամանյանը պատմում է, թե ինչպես է այս շենքի պարետը ծեծել հոգեկան խնդիրներ ունեցող բնակչի երեխային։

«Քցել էր մեքենայի մեջ, բագաժնիկը, փակել էր, տարել ծեծել էր, հետ էր բերել, հարեւանուհին ա փրկել, իրա անմիջապես հարեւանուհին, տեսել էր էդ բանը, գնացել բագաժնիկից հանել էր, երեխա է, կարող ա սիրտն էլ կանգներ»,-պատմում է Իգորը։

Փրկողը կրկին Գավառի մանկատան նախկին սան էր, նա իր դեմքը հասարակությունից թաքցնելու կարիք չունի։
«Չարություն ա արել, իրա մամային ա գժվացրել, մաման էլ դիմել ա Ֆելոյին, որ Ֆելո խելոք չի մնում, մի հատ ծեծի, բայց ամեն ինչը ծեծով չի»,-դեպքերն է վերականգնում Նարինե Դավթյանը։

Նարինեն միայնակ մեծացնում է երկու փոքրիկ երեխայի, ինքն էլ է Ռուզանին մի քանի օր տեղ տվել իր 20 քառակուսի մետրանոց տանը։ Այդ իմաստով 5 հոգով ավելի փոքր տարածքում ապրող Սոնայենց վիճակը հակասական է, նրանց իր բնակարանում հյուրընկալել է Զատիկ մանկատան մի տղա։ Նախարարությունից ասել են՝ Սոնան, եղբայրը, քույրը եւ մյուսները պետք է ուրիշի բնակարանից դուրս գան։

«Չեմ ուզում իրանցից ոչ մի բան, ուղղակի ինձ հանգիստ թողնեն, հանկարծ չգան ինձ ու մյուսներին հանեն քցեն փողոց»,-խնդրում է երիտասարդ Սոնան։
Սոնան չափազանց վճռական է պահանջում թաքցնել իր դեմքը տեսախցիկից․ «Ես մի շրջապատ եմ մտել, որտեղ ոչ մեկը չգիտի, որ ես մանկատնից եմ, ճիշտն ասած ես դա թաքցնում եմ, որովհետեւ չեմ ուզում, որ մարդիկ ինձ խղճան»։

Սեփական բնակարան չունենալը նրան զրկել է ոստիկանության զորքերում գտած աշխատանքից, Սոնան մտածել է, որ միայն իր գոյությամբ արատավորում է համազգեստի պատիվը։
«Քանի որ չունեի տուն, դուրսն էի մնացել, համազգեստի լուրջ խախտման պատճառով, այսինքն, լողանալու տեղ չունեմ, համազգեստս լվանալու տեղ չունեմ, ամոթից ուղղակի դիմում եմ գրել, ասել եմ չեմ կարող աշխատել, դիմում եմ գրել»,-պատմում է Սոնան։

Այս սենյակի հատակին քնող Սոնայի եղբայրը՝ 20-ամյաԳրիգորը, սրտի առիթմիա ունի եւ կրծքավանդակի դեֆորմացիա։ Որեւէ կարգավիճակ չունի, չի էլ փորձում ձեռքբերել։ Նրան արգելված է ծանր աշխատանքը․ «Բորդյուր եմ շարում, ցեխ եմ անում։ Մի բորդյուրը 90 կիլո ա»։
Իսկ Գրիգորն այդ ծանրության տակ է մտել այն մտքով, որ ապրի եւ տեսնի, թե ինչպես է թավշյա հեղափոխությունը դառնում նաեւ իրենց անձնական հաղթանակը։
«Թավշյա հեղափոխության ժամանակ ես քրերիս հետ դուրս եմ եկել փողոց էն հույսով, որ կառավարությունը կփոխվի, իշխանությունը կփոխվի ու մանկատան երեխաների վրա ուշադրություն կդարձնեն։ Էրեկ մեր էրեխեքից մեկին ասել են, որ մանկատան երեխաներին բնակարան հատկացնող ծրագիր չկա, չի էլ լինելու»,-տեղեկացնում է Գրիգորը։

Նախարարության համապատասխան վարչության պետն այս պահին այլ լուծում է առաջարկում անտուն մնաված մանկատան 221 սաների համար, պետությունն իսկապես փակել է նրանց բնակարաններով ապահովելու ծրագիրը։

«Հնարավոր բարեգործների, մանավանդ վերջին շրջանի ակտիվացման պարագայում ընդամենը 221 ընտանիքի հարց պիտի լուծվի»,-հույս ունի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

Նա համաձայն է, որ այս շենքում ազատ բնակարաններ կան, սակայն դրանք շահառուներին են տրվում ռոտացիոն կարգով՝ մահացած միայնակ կենսաթոշակառուի բնակարանը պետք է զբաղեցնի ապրող միայնակ կենսաթոշակառուն։ Իսկ Ռուզանին պետությունն, իհարկե, դուրս կհանի այդ բնակարանից, տիկին Մինասյանը չի թաքցնում, որ դա անխուսափելի է։

«Ցավոք սրտի այդ ծանր պարտականությունը վերապահված է պետության ներկայացուցչին, որովհետեւ եթե չունի իրավունք բնակվելու, ցանակացած շենք, որեւէ տեղ բնակվելու պարագայում կան համապատասխան գործընթաց, որ պետք է իրականացվի անկախ այն հանգամանքից, որ սոցիալական խմբի անդամ ես»,-թեման փակում է նախարարության ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան