Ալեն Սիմոնյանի եղբոր կինն արդեն տանն է. խափանման միջոցի փոփոխման համար սահմանված գրավի չափի մասին կողմերը չեն բարձրաձայնում

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է երկրից բացակայելու մասին արգելքով և գրավով, նա այս պահին արդեն տանն է։ Այս մասին FactorTV-ի հետ զրույցում նշեց Գևորգյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը՝ չցանկանալով հայտնել սահմանված գրավի չափը.

«Դա հիմա կարևոր չէ, մեծ գումարի մասին չէ խոսքը»,- նշեց պաշտպանը։

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, Լիլի Մկրյանին և կալանքի տակ գտնվող Աշոտ Հովհաննիսյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավոր։ FactorTV-ի հարցին՝ արդյո՞ք խափանման միջոցի փոփոխման համար դեր են խաղացել նաև պատգամավորների կողմից տրված երաշխավորությունները, փաստաբանը պատասխանեց՝ չգիտի, դեռևս որոշումը չեն ստացել։

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ եղբոր կնոջ և երեխաների հետ լուսանկար էր հրապարակել ԱԺ նախագահը, ըստ ամենայնի ցույց տալով, որ Գևորգյանն ազատ է արձակվել։

Ավելի վաղ FactorTV-ն հայտնել էր, որ դատախազն այսօր սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- հայտնել էին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) արարք կատարելու, իսկ «Սիներջի» ընկերության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Ընկերության ղեկավար Աշոտ Հովհանիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և մյուս անձինք մեղադրյալ են Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթի շրջանակներում։

Ռոզա Վարդանյան