Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ու Լիլի Մկրյանն ազատ կարձակվեն․ դատախազը փոխել է նրանց խափանման միջոց կալանքը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ Անի Գևորգյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- հայտնում են Դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) արարք կատարելու, իսկ «Սիներջի» ընկերության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Ընկերության ղեկավար Աշոտ Հովհանիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել։

Նշենք, որ մեղադրյալները ազատ կարձակվեն միայն այն բանից հետո, երբ վճարված կլինի նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի գումարը։
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, Լիլի Մկրյանին և կալանքի տակ գտնվող Աշոտ Հովհաննյիսյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավոր, սակայն Դատախազության հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ Դատախազը սեփական նախաձեռնությամբ է որոշել փոխել Մկրյանի և Գևորգյանի խափանման միջոցը, բայց նաև նրանց նկատմամբ գրավից ու բացակայելու արգելքից բացի որպես խափանման միջոց կիրառվել է նաև պատգամավորների երաշխավորությունը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը և մյուս անձինք մեղադրյալ են Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթի շրջանակներում։

Արաքս Մամուլյան