Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին. Դըկոտինյին՝ Ավինյանին

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում էլ համատեղ այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ:

Ներկայացնելով նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում, Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին:
Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների հնարավոր մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ: