Ինչու վարկերի տոկոսները չեն իջնում․ ԿԲ-ն էժանացնում է փողը, բանկերը՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ընդամենը մի քանի գործողություն սմարթֆոնով և հաշվիդ կարող է հայտնվել մի քանի միլիոն դրամ՝ վարկով։ Թեև փող ձեռք բերելը հիմա նույնիսկ սուրճ պատրաստելուց ավելի արագ է դարձել, այնուամենայնիվ, դրա դիմաց վճարը շարունակում է թանկանալ, այլ կերպ ասած՝ վարկերի տոկոսադրույքները վերջին տարիներին գնալով աճում են։

2020 թվականի պատերազմից հետո ԿԲ-ն 2 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել երկնիշ գնաճը: Եվ միայն 2023-ին, երբ գնաճը սկսեց կայունանալ ու նվազման միտում դրսևորել, գլխավոր դրամատունը սկսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն վարել։ Արդյունքում այն 1 տարվա ընթացքում 10.75%-ից արդեն դարձել է 8.75%:

Ի տարբերություն ԿԲ-ի՝ հայաստանյան առևտրային բանկերն առայժմ չեն շտապում վերանայել վարկերի բարձրացած տոկոսադրույքները: 2021 թվականին դրամով հիփոթեքային վարկ միջինում տրամադրվում էր փաստացի 10,3%-ով, 2022-ին՝ արդեն 11,5%-ով, այժմ՝ շուրջ 13,5%-ով։ Սպառողական վարկերի փաստացի տոկոսադրույքները տատանվում են 18-23%-ի շրջանակում, ինչը ևս բավականին բարձր ցուցանիշ է համարվում։

Չնայած տոկոսադրույքների աճին՝ 2023 թվականին, 2018-ի համեմատ, մարդիկ կրկնակի ավելի շատ վարկ են վերցրել։ 2023 թվականին Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 4,7 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 797 մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով: 2018-ին ՀՀ բանկերի կողմից տրված վարկերը կազմում էին 2 տրլն 782,6 մլն դրամ։

Ինչո՞վ է պայմանավորված վարկերի ծավալի այս աճը՝ չնայած տոկոսների բարձրացմանը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ այստեղ հիմնական դերակատարը հիփոթեքային ու սպառողական վարկերն են։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ գումար են վերցնում ընթացիկ ծախսերի ու բնակարան ձեռք բերելու համար։

Հիպոթեքային վարկերի պարագայում մեծ դեր է խաղում պետության կողմից եկամտահարկի հետվերադարձի օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան