Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մարոկկոյի ԱԳ նախարարին

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Փետրվարի 2-ին Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մարոկկոյի արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասսեր Բուրիտային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ողջունելով դեսպան Փոլադյանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարար Բուրիտան դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն` ի շահ հայ-մարոկկական երկկողմ հարաբերությունների զարգացման։

Արշակ Փոլադյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար, անդրադարձել է հայ-արաբական դարավոր առնչություններին, ներկայացրել արաբական երկրների հետ Հայաստանի ջերմ և դինամիկ զարգացող հարաբերությունների ներկա օրակարգը` պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հայ-մարոկկական երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու և բազմակողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև ներկայացրել ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հիմքեր կստեղծի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար։

Պաշտոնական արարողությունից հետո Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել նաև Մարոկկոյի ԱԳՆ Եվրոպական հարցերով տնօրեն Ադղուղի Ղեդուանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին` կարևորելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսությունը, ոլորտային համագործակցության զարգացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։