Սկանդալ՝ ԿԶՆԱԿ-ում. կրճատվող աշխատողները պնդում են՝ իրենք հաշվեհարդարի զոհ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնում սկանդալ է հասունացել: Լուծարվում է «Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման» բաժինը: Բաժնի ղեկավար Արման Մալոյանն այն համոզմանն է, որ իրեն պատժում են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը հետևողականորեն քննադատելու համար։ Նա այն մասնագետներից է, որոնք պնդում են՝ դասագիրքը պետք է հանվի շրջանառությունից, խոտանվի, լրամշակվի և հետո միայն վերադարձվի դպրոց:

Մարտի 27-ից ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցի մեկ տասնյակ աշխատակից դառնում է գործազուրկ․ Մալոյանի կարծիքով` իրենց այդպիսով փորձում են լռեցնել:

«Դրանք փոխկապակցված իրադարձություններ են, վրեժխնդրություն է, թե՝ ոչ, թող պատկան մարմինները որոշեն։ Այդ վերաբերմունքը շարունակվեց իմ կողմից նախարարության դիրքորոշումը չպաշտպանելու և դասագրքի վերաբերյալ դիտարկումներով հանդես գալուց հետո միայն»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու Մալոյանը։

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը հերքում է բաժնի լուծարման և դասագրքի քննադատության միջև կապը: Ասում է՝ ևս 18 աշխատակից էլ կրճատվելու է կառույցի այլ բաժիններից: Տնօրենը պնդում է՝ ԿԶՆԱԿ-ի կառուցվածքը հոգաբարձուների խորհրդով փոխվում է բոլորովին այլ պատճառով։

Սկզբնական փուլում կառույցը հիմնականում զբաղված էր հանրակրթության պետական չափորոշչի լրամշակմամբ և փորձնական ծրագրի ներդրմամբ։ Ըստ Թորոսյանի՝ ԿԶՆԱԿ-ի կառուցվածքը համապատասխանեցված էր պետական չափորոշչի հիմնական ուղղություններին, այժմ արդեն չափորոշիչն ու ծրագրերը վերանայվել են, դասավանդման մեթոդիկայի, դպրոցների ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրներով զբաղվելու կարիք է առաջացել:

Պատմաբան Աշոտ Ղուկասյանն ավելի քան 40 տարի է՝ աշխատում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցներում: Ասում է՝ վերջերս հանդիպում է տեղի ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ։ Քննարկման արդյունքներից դժգոհ է մնացել:

Լուծարվող բաժնի աշխատակից Նունե Ամիրյանին ևս փոխնախարարի բացատրությունները չեն բավարարել:

Թորոսյանը, սակայն, կրճատված աշխատակիցների համար առաջարկ ունի: Բոլոր նրանց համար, ովքեր հաստիքային աշխատանք չեն ունենալու, Թորոսյանի խոսքով, կառույցում ստեղծվելու է փորձագետների շտեմարան, որտեղ ներգրավվելու համար մրցութային կարգով կարող են ընտրվել նաև կրճատված աշխատակիցները և վճարովի փորձաքննություններ կատարել:

Գործազրկության վտանգի տակ հայտնված մասնագետները, սակայն, համոզված են, որ փորձագետների շտեմարանն ընդամենը փափուկ բարձ է իրենց համար՝ առկա դժգոհությունը լռեցնելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան