Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։

Այս մասին տեղեկությունը  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Մաեստրոյի ղեկավարությամբ Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը նախատեսված է փետրվարի 5-ին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ըստ քրեական վարույթի՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո նրան աջակցելու նպատակով ստորագրահավաք էր սկսվել։ Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանից և արտերկրից Սմբատյանի կոլեգաների հանդիսատեսի, ընկերների պահանջը նրան ազատ արձակելն է, նրան հնարավորություն տալը սբազվելու իր սիրելի գործով։

Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Սեպտեմբերի 12-ին Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, որից երկու ամիս անց, փաստորեն Սերգեյ Սմբատյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։

ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։