Հունգարիան պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինային ԵՄ օգնության հարցում

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Հունգարիան պատրաստակամություն է հայտնել փոխզիջման գնալ Ուկրաինային Եվրամիության ծրագրվող օգնության փաթեթի շուրջ վեճում։ Հունգարիայի կառավարությունը բաց է որոշակի պայմաններով ԵՄ բյուջեից 50 միլիարդ եվրոյի փաթեթը ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ համապատասխան առաջարկը Հունգարիան ուղարկել է Բրյուսելին հունվարի 27-ին։ Դրա բովանդակությունը դեռևս չի բացահայտվում։

Ավելի վաղ Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան Բրյուսելին մեղադրել էր շանտաժի մեջ։ Դրա պատճառ էր դարձել Financial Times-ի հոդվածը, ըստ որի՝ Եվրամիությունը կարող է քայլեր ձեռնարկել Հունգարիայի տնտեսության դեմ, եթե Բուդապեշտը շարունակի արգելափակել Ուկրաինային նախատեսված օգնությունը փետրվարի 1-ին կայանալիք գագաթնաժողովում։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկիրը «չի զիջի ճնշման ներքո»։

«Հունգարիան կապ չի տեսնում Ուկրաինային աջակցության և ԵՄ-ի միջոցների հասանելիության միջև և թույլ չի տալիս այլ կողմերին դա անել։ Հունգարիան կառուցողական մասնակցել է բանակցություններին, բայց շորթում թույլ չի տա»,- գրել էր պաշտոնյան։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ ԵՄ իշխանությունները ծրագիր են մշակել, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակի Ուկրաինային նոր օգնությունը փետրվարի 1-ին նախանշված ԵՄ արտակարգ գագաթնաժողովում, դաշինքի մյուս երկրների և կառավարությունների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի «ապակառուցողական պահվածքի լույսի ներքո իրենք չեն կարող թույլ տալ» Բուդապեշտին ստանալ ԵՄ փողերը։

Էմմա Չոբանյան