Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր պարտքն է. մենք մեկ ազգ ենք. Չավուշօղլու
Քաղաքականություն
28.01.2024 | 20:29Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր պարտքն է, քանի որ մենք մեկ ազգ ենք։ Այս մասին X-ում գրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի շնորհակալությանը աջակցության համար:
Հիշեցնենք, որ Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը անվանել է «կողմնակալ և ոչ կառուցողական»։ Նա հույս է հայտնել, որ կառույցը կհրաժարվի այդ որոշումից, քանզի այն «չի նպաստում համագործակցությանն ու երկխոսությանը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։