ՔՊ-ին գումար է փոխանցել գործարարը, որի կողմից կառուցվող շենքի շինթույլտվության առթիվ քրգործ է քննվում

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

«Առաննա շին» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Արամայիսի Ավթանդիլյանը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում իշխող ՔՊ կուսակցությանը կես մլն դրամ է փոխանցել՝ դրամահավաքի ժամանակ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նվիրատուների ցանկի ուսումնասիրությունից, որը ստացել ենք ՔՊԿ-ից։

Նշենք, որ Արմեն Ավթանդիլյանի «Առաննա շին» ՍՊԸ-ն բնակելի շենք է կառուցում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 2 հասցեում։ Շենքի շինթույլտվության փաթեթում և շինաշխատաքների ընթացքում ենթադրյալ խախտումների առթիվ 2022 թվականի ամռանը քրեական գործ էր հարուցվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու և մի խումբ պաշտոնատար անձանց կողմից փաստաթուղթ կեղծելու հոդվածներով։ Ենթադրյալ խախտումներն արձանագրել էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և դիմել դատախազություն։

Ուշագրավ է այն փաստը, որ ենթադրյալ խախտումներ թույլ տված գործարարը իշխող ուժին նվիրատվություն է կատարում։ Factor.am-ը ԿԸՀ ռեգիստրի միջոցով պարզեց, որ ՀՀ-ում ընդամենը մեկ Արմեն Արամայիսի Ավթանդիլյան կա, և նվիրատուներ ցանկում նշված անձը չէր կարող ուրիշը լինել։

Նշենք, որ Արմեն Ավթանդիլյանը «Առաննա շին» ընկերության 99,9 տոկոսի սեփականատերն է։ Բաժնետոմսերի 0,1 տոկոսը պատկանում է Գարիկ Համբարձումյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Իրավաբանական անձանց պետական ռիգիստրից։ Գարիկ Համբարձումյանը ոստիկանության պահեստազորի մայորի կարգավիճակում 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել՝ դիմելով ոստիկանության ծառայողներին և կոչ արել «դուրս չգալ ժողովրդի դեմ»։


Հիշեցնենք՝ այդ ժամանակահատվածում հակակառավարական ցույցեր էր իրականացնում «Հայրենիքի փրկության շարժումը»։

Նարեկ Կիրակոսյան