Գազայում մարդկային կորուստների թիվը հասել է 25,700-ի

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Առնվազն հինգ պաղեստինցի է զոհվել չորեքշաբթի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Մահացածներն ու վիրավորները տեղափոխվել են մոտակա Աբու Յուսեֆ ալ Նաջար հիվանդանոց, որտեղ նրանց տեսել են AP-ի թղթակիցները։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծության հետևանքով արդեն զոհվել է առնվազն 25,700 պաղեստինցի, գրում է Euronews-ը։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ իսրայելական տանկը հարձակվել է Խան Յունիսում գտնվող իր ուսումնական կենտրոնի վրա, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել:

«Հարձակում եղավ Խան Յունիսում գտնվող UNRWA ուսումնական կենտրոնի վրա, որտեղ պատսպարվում էին 10,000 տեղահանված մարդիկ, և նրանք վերջերս էին հարձակման ենթարկվել (երեքշաբթի)՝ կրելով զանգվածային զոհեր: Որոշ շենքեր այրվում են, կան զոհեր: Շատ մարդիկ փորձել են փախչել դեպքի վայրից, սակայն չեն կարողացել դա անել»,- ասել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը:

«Երկու տանկային արկ հարվածել է շենքին, որտեղ պատսպարվում էր 800 մարդ։ Այս պահին հաղորդվում է 9 զոհի և 75 վիրավորի մասին»,- ավելի ուշ սոցցանցերում գրել է UNRWA-ի Գազայի տնօրեն Թոմաս Ուայթը:

Իսրայելի պաշտպանության բանակի հիմնական թիրախը, ըստ երևույթին, Նասերի և Ալ-Ամալ հիվանդանոցների շրջակայքն է, ինչպես նաև UNRWA ուսումնական կենտրոնը: Իսրայելացի զինվորականները նշում են, որ այդ տարածքում է գտնվում ՀԱՄԱՍ-ի զինյալների համար կարևոր բազան:

Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են հարձակումը։