Չինաստանի բնակչությունը երկրորդ տարին անընդմեջ նվազում է

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

2023 թվականին Չինաստանի բնակչությունը կրճատվել է 2,08 միլիոնով կամ 0,2 տոկոսով՝ հասնելով 1,409 միլիարդի։  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վիճակագրության պետական վարչության տարեկան զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում երկրում 5,7%-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան մեկ տարի առաջ՝ 9,02 մլն։ Միևնույն ժամանակ, ծնելիության մակարդակը ռեկորդային ցածր է եղել՝ 6,39 ծնունդ՝ հազար բնակչի հաշվով, փոխանցում է Կոմերսանտը։

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ 2023 թվականին մահացությունների թիվը, 2022 թվականի համեմատ, աճել է 6,6 տոկոսով։ Մահացել է 11,1 մլն մարդ, իսկ մահացության ցուցանիշը, այսինքն՝ մահերի թիվը հազար բնակչի հաշվով, կազմել է 7,87։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1974 թվականից ի վեր։

Բնակչության բնական աճը, ըստ զեկույցի, կազմել է մինուս 1,48՝ հազար մարդու հաշվով։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Չինաստանի արական սեռի բնակչությունը կազմում է 720,3 միլիոն, իսկ կին բնակչությունը՝ 689,35 միլիոն։ Բնակչության ամենամեծ բաժինը կազմում են 16-ից 59 տարեկան մարդիկ՝ 61,3% կամ 864,8 մլն։

Տարվա ընթացքում քաղաքային բնակչությունն աճել է 11,96 մլն-ով՝ կազմելով 932,67 մլն մարդ, իսկ գյուղական բնակավայրերի մշտական բնակչությունը նվազել է 14,4 մլն-ով՝ մինչև 477 միլիոն մարդ:

Չինաստանի բնակչությունը երկրորդ տարին անընդմեջ նվազում է. 2022 թվականին կրճատումը գրանցվել է 1961 թվականից ի վեր առաջին անգամ։ 2023 թվականի ընթացքում ազգային և տարածաշրջանային իշխանությունների կողմից իրականացված ծնելիության բարձրացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումները շոշափելի արդյունք չեն տվել։