Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների հետ

Լուրեր

27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ, ինչպես Միացյալ Թագավորության հետ ստորագրված փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նույնանման փաստաթղթեր մշակվում են մի շարք այլ երկրների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Լեհաստանի հետ: Գաղափարը բացարձակապես նույնն է. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հունվարի 12-ին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը վերաբերում է հետախուզական տեղեկատվության փոխանակմանը, կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանը, բժիշկների և զինվորականների վերապատրաստմանը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Բացի այդ, համաձայնագիրը կպարտավորեցնի Մեծ Բրիտանիային «խորհրդակցել Ուկրաինայի հետ» Ռուսաստանի Դաշնության հետ հերթական հակամարտության դեպքում և Կիևին տրամադրել «հրատապ և երկարաժամկետ աջակցություն» պաշտպանության հարցերում: