Մեծ Բրիտանիան ստորագրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը՝ դառնալով նման երաշխիքներ տված աշխարհի առաջին երկիրը

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն ներառում է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Մեծ Բրիտանիան դարձալ է G7-ի առաջին երկիրը, որն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է տվել։ ՄԹ վարչապետի գրասենյակից հայտնել են, որ համաձայնագրի շրջանակում, մասնավորապես, Մեծ Բրիտանիան պարտավորվում է Ուկրաինային «արագ և մշտական» ռազմական օգնություն տրամադրել «Ռուսաստանի կողմից կրկնվող հարձակման» դեպքում։

Բացի այդ, համաձայնագիրն ամրագրում է մի շարք միջոցառումներ, որոնք Մեծ Բրիտանիան ձեռնարկել և ձեռնարկելու է Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար, ներառյալ՝ հետախուզական տվյալների փոխանակումը, համագործակցությունը կիբերանվտանգության, բժշկական և ռազմական պատրաստության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

«Եթե 1991 թվականից հետո անվտանգության երաշխիքների նման մակարդակ ձեռք բերվեր Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ, ապա ռուսական ագրեսիան պարզապես չէր լինի»,- փաստաթղթի ստորագրումն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Սունակն այսօր՝ հունվարի 12-ին, այցելել է Կիև՝ ստորագրելու անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև հայտարարելու Կիևին 2,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը պետք է տրամադրվի 2024 և 2025 թվականների ընթացքում։