Ռուսական ավիաընկերությունները խնդրել են թույլատրել 50 տարվա վաղեմության ինքնաթիռներով թռիչքները՝ պատժամիջոցների հետևանքով նոր տեխնիկայի բացակայության պատճառով

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

Սիբիրյան երկու ավիաընկերություններ խնդրել են կառավարությանը երկարացնել 50-ամյա Ան-24 և Ան-26 ինքնաթիռների շահագործման ժամկետը, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով դրանց փոխարինող ոչինչ չկա, Reuters-ին ասել է Angara Airlines-ի գործադիր տնօրեն Սերգեյ Զորինը:

Նրա խոսքով՝ ներկայում շահագործվում է գրեթե 100 նման ինքնաթիռ, սակայն դրանց մի զգալի մասը պետք է շահագործումից հանվի այս տարի։

«Մինչև 2030 թվականն այդ ինքնաթիռների մեկ քառորդը պետք է դուրս գրվի»,- հավելել է նա:

Սակայն դրանց փոխարինողներ չկան, իր հերթին ասել է «Բևեռային ավիաուղիներ»-ի տեխնիկական գծով տնօրեն Ալեքսեյ Եվսեևը։

«Ան-24-ն ու Ան-26-ը եղել և մնում են Յակուտիա ուղևորների ու բեռների փոխադրման միակ միջոցը»,- ընդգծել է նա։

ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունը նշել է, որ ուսումնասիրում են ավիաընկերությունների առաջարկները՝ օգտագործել «Ան» ինքնաթիռները, քանի դեռ դրանք չեն սկսել փոխարինվել նմանատիպ բնութագրերով «Լադոգա» ինքնաթիռներով։

Ավիաընկերությունն իր առաջին նոր ինքնաթիռը կարող է ստանալ 2027 թվականից ոչ շուտ, կարծում է Զորինը։ Սա երկու տարի ուշ է, քան նախապես խոստացել էր կառավարությունը։ Մասնավորապես, 2025 թվականին պետք է արտադրվեին 15 «Լադոգա»-ներ, իսկ մինչև 2027 թվականը նախատեսվում էր դրանց թիվը հասցնել 65-ի։

«Ան» ինքնաթիռները ստեղծելիս նախատեսվում էր դրանք շահագործել 60 տարի։ Դրանք նախագծվել են 1950-ականներին և արտադրվել են Կիևում 1960-ական թվականներին, սակայն վերջին 10 տարիներին այլևս չեն արտադրվում։ Այս ինքնաթիռները կարող են տեղավորել մինչև 50 ուղևորի և օգտագործվում են հիմնականում Սիբիր և Հեռավոր Հյուսիս թռիչքների համար։