«Ելք»-ը հերքում է՝ իրենք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություն չեն ներկայացրել

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար 45 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել։

45-ից հայտնի են միայն 3-ի անունները՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյան և Էդուարդ Շարմազանով։

Ստորագրողների մեծ մասն, ըստ լուրերի, ՀՀԿ խմբակցությունից են, ՀՅԴ-ից չէին բացառել, որ իրենց պատգամավորներից էլ կարող է ստարոգրած լինել, բայց և պաշտոնապես ոչ հաստատել են, ոչ էլ անուններ հրապարակել։

Երեկ համացանցում լուր էր շրջանառվում, որ Ռ․ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած պատգամավորների անունները գաղտնի են պահվում, քանի որ նրանց մեջ կան նաև «Ելք»-ից պատգամավորներ։

«Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն հակադարձում է, ասելով, որ դա ապատեղեկատվություն է, «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ «Ելք» դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց»,- գրել է պատգամավորը։

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ալեն Սիմոնյանը Factor.am-ին վստահեցրեց, որ նման բան լինել չի կարող․ «Ես ընդհանրապես բացառում եմ, որ «Ելք»-ից որևէ մեկը ստորագրած լինի։ Բացառված է»,- ասաց մեր զրուցակիցը։ Ի դեպ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ Factor.am-ին ավելի վաղ ասել էր, որ իրեն հայտնի չէ «Ծառուկյան» դաշինքի որևէ պատգամավոր, որն անձնական երաշխավորություն ներկայացրած լինի Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար։

Լիլիթ Շաբոյան