Որ տեղեկություններն են դառնում պետական գաղտնիք․ ԱԱԾ-ն ցանկ է հրապարակել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատող որոշման նախագծին։ ԱԱԾ-ն հրապարակել է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը և այն գերատեսչությունների անունները, որոնք կարող են տիրապետել այդ տեղեկություններին։

«Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղե­կու­թյունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշ­­ման նա­խագծի ընդու­նման ան­հրաժեշտու­թյունը պայ­մա­նավորված է 2023 թվականի մարտի 1-ին «Պե­տա­կան գաղտնիքի մասին» օրենքի ընդունմամբ: Հատուկ ծառայության հրապարակած ցանկը կազմված է 50 կետից։

Ըստ հրապարակած փաստաթղթի՝ պետական գաղտնիք են համարվում զինված ուժերի և այլ զորքերի տեղաշարժի, մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի՝ նե­րա­ռ­­յալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության վերաբեր­յալ տեղեկու­թյուն­ները։ Կետերից մեկում նշված է, որ պետական գաղտնիք է համարվում «Հայաստանի Հանրապետության տա­րած­­քում դաշնակից պետությունների և Հա­յաստ­անի Հան­րապետության զինված ուժե­­րի, պաշտ­պա­­նության նախարա­րու­թյան կառուցված­քային ստորա­բա­ժա­նում­ների կազմակերպ­չական կա­ռուց­ված­քի, զինվածության և թվաքանակի մա­սին տե­ղեկությունները»։ Օրինակ, եթե, ՀԱՊԿ-ը ՀՀ-ում զորք տեղակայի դրա թվաքանակը կարող է համարվել պետական գաղտնիք։ Սպառազինության, դրանց գտնվելու վայրի, կիրառման կամ շա­հա­­գործման ուղղու­թյուն­­ները բացահայ­տող տեղեկություն­ներից զատ ՀՀ կառավարության հաստատած ցան­կով զինված ուժերի կարիքների համար իրա­կա­­նացված գնումների մասին տեղե­կու­­թյուն­­ները ևս համարվելու են պետական գաղտնիք։

Պետական գաղտնիք են համարվելու հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հա­տուկ կարգ ունեցող օբյեկտների տե­ղա­բաշխ­ման, դրանց նախագծման և շինարա­րության, ինչպես նաև այդ օբյեկտների հա­մար տարածքներ հատ­կաց­նելու մասին տեղեկությունները։ Օրինակի համար նշենք, որ ՀՀ կառավարության շենքը կամ վարչապետի կեցավայրը ևս համարվում են հատուկ պահպանվող տարածքներ։ Հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում չտրամադրվեն տեղեկություններ, թե օրինակ որքա՞ն գումար է ծախվել պետբյուջեից այդ կառույցների վերանորոգման համար։

Արտաքին հարաբերությունների բնագավառում ևս կան տեղեկություններ, որոնք դառնում են պետական գաղտնիք։ Մասնավորապես, ար­տա­քին քաղաքական, արտաքին տնտե­սա­կան (առևտրային, վարկային և արժու­թա­յին) գործունեության մասին տեղեկու­թյուն­ները, որոնց վաղաժամ տարածումը կա­րող է վնաս հասցնել Հայաստանի Հան­րա­պե­տության ազգային անվտան­գու­­թյանը կամ շահերին։

Մեկ այլ կետում էլ նշվում է, որ ռազմական դրության ժամանակ բացահայտման ենթակա չեն լինելու ՀԱՊԿ-ի հետ ռազմա­զո­րահա­վաքային փոխներ­գոր­ծու­թ­յունը բա­ցա­հայ­տող տեղե­կու­թյունները։

Հիշեցնենք, որ «Պետական գաղտնիքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի մարտի մեկին։ Ըստ փորձագետների այն սահմանափակում է տեղեկատվության ազատությունը։ Եթե նախկինում տեղեկատվությունը մերժելու հիմք էր պետական, բանկային, առևտրային գաղտնիքը, ապա դրանց գումարվել է նաև «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» արտահայտությունը։

Նարեկ Կիրակոսյան