Իլոն Մասկի X-ը կրկին սահմանափակում է Էրդողանին քննադատող օգտահաշիվներ մուտքը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

X սոցիալական հարթակը հայտարարել է, որ գործողություններ է ձեռնարկել Թուրքիայում 12 հաշիվների դեմ՝ «կանխելու X ծառայության արգելափակումը», մարտին նախանշված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին գրաքննելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական բովանդակությունը, ինչպես դա արել էր նախորդ տարի մայիսին կայացած համընդհանուր ընտրություններից առաջ, գրում է Turkish Minute-ը։

«Թուրքիայում մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ երկրի կառավարությունը մեզ հասկացրեց, որ X-ը սոցիալական մեդիայի միակ ծառայությունն է, որն ամբողջությամբ չի համապատասխանում դատարանի վերջին որոշմանը։ X ծառայության արգելափակումը կանխելու համար մենք քայլեր ենք ձեռնարկել դատարանի որոշմամբ հայտնաբերված 12 օգտահաշվի և 15 թվիթների նկատմամբ»,- ասվում է X Global Government Affairs-ի գրառման մեջ։

Համապատասխան որոշումը կայացվել է Անկարայի 9-րդ խաղաղության քրեական դատարանի կողմից, որը կարգադրել է սահմանափակել 210 գրառումների և հաշիվների հասանելիությունը, ներառյալ՝ Instagram-ի, TikTok-ի և YouTube-ի հաշիվները՝ ի հավելումն X-ի:

X-ի կողմից սահմանափակված օգտահաշիվները կա՛մ վարում է քուրդ գործարար Մուհամմադ Յակուտը, կա՛մ նրա  հետևորդների հաշիվներն են, որոնք կիսում են նրա տեսանյութերը:

Թուրքիայի մայիսյան ընտրություններից առաջ Յակուտը, որը Դիարբեքիր նահանգից է, YouTube-ում բացահայտումներ էր արել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գործիչների մասին, մասնավորապես՝ Էրդողանի, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, այն ժամանակվա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նախկինում ֆինանսների նախարար ու Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի մասին։

Յակուտի «Delilerin Delisi» (Խենթերից ամենախելագարը) YouTube-ի ալիքն անհասանելի դարձավ ապրիլին դատարանի որոշումից հետո: Ստամբուլի գլխավոր դատախազությունը մայիսին Յակուտի նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել «անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման և տարածման» մեղադրանքով և Ինտերպոլի «կարմիր ծանուցում» պահանջել Արդարադատության նախարարության միջոցով:

Լրագրող Սերդար Ակինանն էլ Յակուտի հետ հարցազրույցից հետո ապրիլին կալանավորվել էր և վաղաժամկմետ ազատ արձակվել։ Յակուտն Ակինանին ասել էր, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը բեմադրված է եղել, և որ նախագահ Էրդողանն ու նրա կառավարության անդամները նախապես իմացել են այդ մասին։

Մայիսի 13-ին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, X-ը սահմանափակել էր մուտքը որոշ օգգտահաշիվներ՝ «ապահովելու համար, որ սոցիալական հարթակը հասանելի մնա Թուրքիայի ժողովրդի համար»:

Այն ժամանակ սահմանափակված հաշիվները Յակուտի և հետաքննող լրագրող Ջևհերի Գյուվենինն էին: Գյուվենը թուրք լրագրող է, որնապրում է Գերմանիայում և Թուրքիայի կողմից հետախուզման մեջ է։

«Մենք կշարունակենք առարկել դատարանում, ինչպես արել ենք բոլոր խնդրանքների հետ կապված՝ պնդելով, որ խոսքի ազատության մասին օրենքի պաշտպանությունը պետք է տարածվի այդ հաշիվների վրա։ Մենք հրապարակում ենք դատարանի որոշումը՝ թափանցիկության շահերից ելնելով»,- ասվում է X Global Government Affairs-ի չորեքշաբթի հայտարարության մեջ։

Մայիսին սահմանափակումներից հետո սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը պաշտպանել էր իր ընկերության դիրքորոշումը, մինչդեռ քննադատներն այն ժամանակ պնդում էին, որ պլատֆորմի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Թուրքիայի ընտրությունների վրա՝ ճնշելով այլախոհ ձայները վճռորոշ քաղաքական իրադարձության ժամանակ:

Էմմա Չոբանյան