Երևանն ու Մոսկվան զենքի ոլորտում նոր պայմանագրեր չունեն․ Արմեն Գրիգորյանը հերքեց Կոպիրկինին

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական կողմի հետ Հայաստանը բանակցում է չմատակարարված զինամթերքի շուրջ։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե Երևանն ու Մոսկվան քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր համաձայնագրերի կնքման հարցը։

«2021 թվականից սկսած ՀՀ-ն բազմաթիվ պայմանագրեր է ունեցել Ռուսաստանի հետ, որոնք չեն մատակարարվել, պայմանագրային պարտավորությունները ՌԴ-ն չի կատարել։ Այդ պայմանագրերի շուրջ բանակցություններ են ընթանում։ Որոշ դեպքերում ֆինանսական հարցերն այլ տարբերակով են լուծվում, որոշ դեպքերում պայմանագրերը թարմացվում են և մեր նոր կարիքների այդ հարցերը փորձում ենք լուծել։ Մենք նոր պայմանագրեր չունենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ օրինակ, եթե մի զինատեսակից նախկինում չորս հատ էր Երևանը ուզում ձեռք բերել, այժմ երկուսի շուրջ են բանակցում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ զենքերի համար փոխանցված գումաները կարող են ուղղվել ՀՀ-ի՝ ՌԴ-ին ունեցած պարտքի մարմանը։ Factor.am-ին ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Երևանի պարտքը Մոսկվային կազմում է 280 մլն դոլար, որը համարժեք է 112 մլրդ դրամի։ Պարտքը գոյացել է ՌԴ-ից վերցված երեք վարկերից։ ՀՀ-ն 2015 թվականին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է ստացել ատոմակայանի վերականգնման ծրագրի համար, որի մնացորդն այժմ կազմում է 102 մլն դրամ։ Նույն թվականին ՌԴ-ից ևս մեկ՝ 200 մլն դոլարանոց վարկ է վերցրել՝ զենքեր ձեռք բերելու համար։ Այս վարկի մնացորդը 80 մլն դոլար է։ Նույն նպատակով ՌԴ-ն 100 մլն դոլարի վարկ էլ տվել է 2017-ին, մնացորդն այժմ կազմում է 97 մլն դոլար։