ՀՀ-ն Ռուսաստանին պարտք է 280 մլն դոլար, ՌԴ-ն Հայաստանին` 200-400 մլն դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն ավելի քան 1 տարի է անցել այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստան չի ուղարկել հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինություն, որի գումարը 44-օրյա պատերազմից հետո Երևանը փոխանցել էր Մոսկվային։ Այս խնդրի մասին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ հրապարակավ դժգոհելով դաշնակից համարվող երկրներից։

Խնդրի բարձրաձայնումից հետո անցել է մեկ տարի չորս ամիս, իսկ թե երբվանից է այն առկա, տեղեկություններ չկան։ Հայտնի չեն նաև գումարի հստակ չափը, զենքի մատակարարման ժամկետները և տեսակները։ Մինչ այս շրջանառվել են տեղեկություններ 200-ից մինչև 400 մլն դոլարի փոխանցման մասին։

Նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում էր քաղաքացիների հարցերին, ներկայացրեց հավանական մի սցենար, թե ինչպես կարելի է հետ բերել Մոսկվային փոխանցված հսկայական գումարները։

Ֆինանսների նախարարությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ Հայաստանը Ռուսաստանին այս պահին պարտք է 280 մլն դոլար, որը համարժեք է 112 մլրդ դրամի։ Պարտքը գոյացել է ՌԴ-ից վերցված երեք վարկերից։ ՀՀ-ն 2015 թվականին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է ստացել ատոմակայանի վերականգման ծրագրի համար, որի մնացորդն այժմ կազմում է 102 մլն դրամ։ Նույն թվականին ՌԴ-ից ևս մեկ՝ 200 մլն դոլարանոց վարկ է վերցրել՝ զենքեր ձեռք բերելու համար։ Այս վարկի մնացորդը 80 մլն դոլար է։ Նույն նպատակով ՌԴ-ն 100 մլն դոլարի վարկ էլ տվել է 2017-ին, մնացորդն այժմ կազմում է 97 մլն դոլար։ Ուշագրավ է, որ ՌԴ-ն վարկերը տրամադրում էր հենց իրենից զենքեր գնելու նպատակով։

Քանի որ հայտնի չէ, թե ՀՀ-ն պատերազմից հետո զենքերի համար որքան է վճարել Մոսկվային, չկա հարցի պատասխանը՝ արդյո՞ք զենքերի համար նախատեսված գումարը կբավարարի այս երեք վարկի մնացորդներն ամբողջությամբ մարելուն։ Իշխանության ներկայացուցիչները թվեր չեն ներկայացնում։

Այնուհանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց չի համարում, եթե որոշվի զենքի համար նախատեսված միլիոնավոր դոլարները փոխանցել պարտքի մարմանը։

Ֆինանսների նախարարության տրամադրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՌԴ-ն վարկը ՀՀ-ին տրամադրել է երեք տոկոսով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը սա չափազանց բարձ է համարում։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն պետք է այլ երկրներից մատչելի վարկ վերցնի և այդ տարբերակով վճարի Մոսկվայի տված բարձր տոկոսներով վարկերը։

Նշենք, որ զենքի մատակարարման ձգձգումը տեղի է ունենում Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ իր պարտավորությունները չկատարելու ֆոնին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան