Թուրքիայի իշխանությունների գաղտնի սև ցուցակը թիրախավորում է օտարերկրյա քննադատներին՝ սպառնալով երկիր մուտքի արգելքով և արտաքսումով․ Nordic Monitor

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Գաղտնի կառավարվող տվյալների բազան, որը վերահսկվում է թուրքական իշխանությունների կողմից, պարունակում է տեղեկություններ ավելի քան հարյուր հազար օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների և գիտնականների մասին: Այդ անձանցից շատերը, որոնք մուտքի մերժման և արտաքսման գործընթացի են բախվել, «կարմիր դրոշակ» են ստացել հիմնականում այն պատճառով, որ քննադատության են ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, գրում է Nordic Monitor-ը։

Տվյալների բազայում «G» ծածկագիրն է ներկայացնում օտարերկրացիներին, որոնք ճանաչված են որպես «ազգային անվտանգությանը սպառնալիք», հետևաբար, ենթակա են մոնիթորինգի և ճանապարհորդության սահմանափակումների՝ Թուրքիա մուտք գործելիս: «G»-ին հաջորդում են երկնիշ թվեր, որոնք ցույց են տալիս կոնկրետ խնդիրները, որոնց պատճառով «կարմիր դրոշակներ» են հայտնվում նրանց թղթապանակներում:

Թեև գաղտնի տվյալների բազան ի սկզբանե նախատեսված է եղել ենթադրյալ հանցագործներին և ահաբեկիչներին հայտնաբերելու համար, Էրդողանի կառավարությունը վերջին տասնամյակի ընթացքում ավելի ու ավելի է չարաշահել մոնիթորինգի ծրագիրը: Դա հանգեցրել է նրան, որ դրանում բացահայտորեն ընդգրկված են օտարերկրացիներ, որոնք կապ չունեն հանցավոր գործունեության հետ: Որոշ դեպքերում Էրդողանի կառավարությանը քննադատող օտարերկրյա լրագրողները կարող են հայտնվել սև ցուցակում, շարքային անհատները, որոնք սոցիալական ցանցերում հրապարակել կամ հավանել են կառավարությանը քննադատող հաղորդագրություններ, նույնպես կարող են բախվել Թուրքիա մուտք գործելու մերժման, կալանավորման և նույնիսկ ձերբակալման խնդրի:

Լրատվամիջոցը նշում է, որ սև ցուցակի գոյությունը դրդել է օտարերկրյա կառավարություններին ճանապարհորդական խորհուրդներ տալ՝ զգուշացնելով իրենց քաղաքացիներին Թուրքիա մեկնելու ընթացքում հնարավոր խնդիրների մասին:

2023 թվականի հուլիսին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից տրված ընթացիկ ճամփորդական տեղեկանքը զգուշացնում է ամերիկացիներին՝ «ավելի զգույշ լինել Թուրքիա մեկնելիս», քանի որ թուրքական իշխանությունները տասնյակ հազարավոր անձանց, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների, ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով գործերով:

«Կառավարության քննադատությունը, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, կարևորվում է որպես գործոն, որը կարող է հանգեցնել կալանավորման։ Մուտքի արգելքը, որը տարբերվում է սև ցուցակից, կարգավորվում է Օտարերկրացիների և միջազգային պաշտպանության մասին թիվ 6458 օրենքով և վերահսկվում է Միգրացիայի գլխավոր տնօրինության կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ լրատվամիջոցի՝ գործնականում միգրացիոն գործակալության կողմից կիրառվող սահմանափակման ծածկագրերը հիմնված են Emniyet-ի հետախուզական վարչության և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Թուրքական պետական այլ կառույցներ նույնպես մասնակցում են ցուցակի համալրմանը, իսկ արտերկրում թուրք դիվանագետները, որոնք վերահսկում են օտարերկրացիների կողմից Թուրքիայի մասին արված հոդվածներն ու մեկնաբանությունները, նույնպես տեղեկատվություն են տրամադրում տվյալների բազայի համար։

Ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուի պաշտոնավարման ընթացքում ոստիկանության կիբերանվտանգության ստորաբաժանումը ստեղծել է հատուկ թիմ, որին հանձնարարված է եղել սքանավորել սոցիալական մեդիայի հարթակները՝ բացահայտելու Էրդողանի կառավարությանը քննադատող անձանց: Այնուհետև այդ անձանց անուններն ավելացվում են սև ցուցակում, և նրանց գործերում ներառվել են ահաբեկչության հետ կապ ունենալու կեղծ մեղադրանքներ՝ չնայած նման պնդումները հաստատող որևէ ապացույցի բացակայությանը:

Նշվում է նաև, որ Էրդողանի կառավարությունը թիմեր է ստեղծել Ռիսկերի վերլուծության աշխատանքային խմբի (Risk-Analiz Çalışma Grubu) անվան տակ, որոնք տեղակայվել են նահանգների ղեկավարների իրավասության ներքո գտնվող օդանավակայաններում և սահմանային անցակետերում:

Ոստիկանությունից և հետախույզներից բաղկացած այս խումբը գործում է կասկածների հիման վրա, այլ ոչ թե կոնկրետ տեղեկատվության կամ հետախուզական տվյալների, երբ ստուգում է օտարերկրացիներին, որոնք ցանկանում են մուտք գործել երկիր: Խումբն իրավասու է կազմել հաշվետվություններ և առաջարկություններ անել օտարերկրացիների մուտքի արգելքի վերաբերյալ:

Սև ցուցակում հաճախակի օգտագործվող ծածկագրերը ներառում են G-82, G-87 և G-89: G-82 ծածկագիրը տրված է օտարերկրացիներին, որոնք, թուրքական հետախուզության կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ, ինչը երաշխավորում է Թուրքիա մուտքի արգելք: Լրատվամիջոցը գրում է, որ հաշվի առնելով Էրդողանի կառավարության՝ ընդդիմախոսներին և քննադատներին որպես ահաբեկիչներ անվանելու և հակաահաբեկչական միջոցները քաղաքական նպատակներով չարաշահելու հակվածությունը, սև ցուցակում հաճախ ընդգրկված են անհատներ, որոնք անցյալում պարզապես քննադատական տեսակետներ են հայտնել Թուրքիայի կառավարության հասցեին։

Ցուցակում ընդգրկված մարդկանց թիվը մնում է անորոշ, քանի որ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակել G դասակարգման ծածկագրի համարները և չի պատասխանել ՀԿ-ների կողմից ներկայացված միջնորդություններին, որոնք տեղեկատվություն են փնտրում սև ցուցակի մասին։

2023 թվականի փետրվարին այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սոյլուն հայտարարել էր, որ կառավարությունը մուտքի արգելքներ է սահմանել 150 երկրների 111,000 քաղաքացիների համար։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2020 թվականի փետրվարին և հետագայում հեռացվել, նշվել է, որ ցուցակում ավելացվել է 61,158 օտարերկրացի։

Լրատվամիջոցը հավելում է, որ այս ցուցակը Էրդողանի կառավարության գործիքակազմում ծառայում է որպես գործիք՝ քննադատների, մասնավորապես, օտարերկրյա լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ ահաբեկման արշավը շարունակելու համար:

Էմմա Չոբանյան