Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները. ինչ կատարվեց 2023-ի ընթացքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը 2023 թվականի ընթացքում հանդիպել են երեք անգամ։ Factor TV-ն առանձնացրել է այդ բանակցությունների ընթացքում կայացված առանցքային որոշումները և դրանց հետևած գործընթացները։

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։ Չնայած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ալիևն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մինչ օրս, սակայն, այդ մասին պաշտոնական Բաքուն հրապարակային հայտարարություն չի արել։

Այդ հանդիպման ժամանակ կողմերը հայտարարեցին՝ առաջընթաց է արձանագրվել հաղորդակցության ուղիների բացման հարցում, համաձայնություն է ձեռք բերվել վերականգնել երկկողմ հանդիպումները սահմանային խնդիրների շուրջ, նաև սեղմ ժամկետներում վերադարձնել գերիներին։ Քննարկվել էին նաև Արցախում ապրող հայերի իրավունքերին առնչվող հարցեր։

Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից երկու շաբաթ անց։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 1-ին հանդիպեցին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Շառլ Միշելից զատ՝ հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն Ալիևի ու եվրոպացի առաջնորդների հետ քննարկումը որակեց օգտակար։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ նախնական որոշվել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք կիրառվելու են 1975-ի քարտեզները: Չնայած նրան, որ Բրյուսելում կողմերը որոշել էին գերիներին վերադարձնել սեղմ ժամկետներում, Քիշնևի հանդիպմանն այս հարցը դեռ արդիական էր մնում։ Մոլդովայի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ ևս նշվում էր, որ մանրամասն քննարկվել են նաև Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցեր։

Թեև քիշնևյան հանդիպմանը կողմերը որոշել էին բանակցությունները շարունակել հուլիսի 21-ին՝ Բրյուսելում, սակայն Փաշինյան-Ալիև երրորդ հանդիպումը տեղի ունեցավ նախատեսվածից շուտ․ կողմերին Շառլ Միշելը հյուրընկալել էր արդեն հուլիսի 15-ին։ Այս հանդիպման վերաբերյալ երեք կողմերի տարածած հաղորդագրություններում ակնհայտ տարբերություններ կային։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ քննարկվել են Արցախում փակ ճանապարհի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը,  սահմանագծմանը, երթուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։ Դարձյալ հիշատակում կար Արցախի բնակչության անվտանգության և գերիների մասին։

Վտանգավոր շեշտադրում կար Բաքվի տարածած հաղորդագրությունում։ Ըստ դրա՝ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել են «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելն էլ կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ, շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ այս տարվա վերջին հանդիպումն էր։ Հետագայում ծրագրվող բոլոր հանդիպումներն ադրբեջանական կողմը տապալեց։ Հուլիսին Բրյուսելում կայացած հանդիպմանն արձանագրվել էր, որ կողմերի հաջորդ բանակցությունները կայանալու են հնգակողմ ձևաչափով՝ Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն հոկտեմբերի 5-ին Ալիևը չմեկնեց Գրանադա․ դրան նախորդել էր Արցախից հայերի բռնի տեղահանումը, որին Բաքուն հասել էր ռազմական կոշտ գործողությունների արդյունքում։ Ալիևի հիմնավորումն այն էր, որ Ֆրանսիան կողմնակալ դիրքորոշում ունի։ Միաժամանակ, նա ցանկանում էր հանդիպմանը ներգրավել Թուրքիայի նախագահին։ Հնգակողմ հանդիպումը չկայացավ, բայց Փաշինյանը, այնուհանդերձ, Գրանադայում հանդիպեց Միշելին, Մակրոնին և Շոլցին։

Արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց զանգվածային տեղահանություն։ Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, աջակցություն հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ «իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա»։

Եվ մեկ հանդիպում Բրյուսելում նախատեսված էր հոկտեմբերի վերջին, որն ադրբեջանական կողմը կրկին տապալեց։

Այս ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին, որից պարզ դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 գերիների, ՀՀ-ն՝ ադրբեջանցի երկու մարդասպանի։ Բացի այս, Երևանը Բաքվին է զիջում իր երկրում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացումը։

2023 թվականի ընթացքում կողմերին չհաջողվեց համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Երևանն ու Բաքուն միմյանց են փոխանցել նախագծի 6-րդ տարբերակները, իսկ դրա ստորագրումը դեռ անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան