Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյակը

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

Երևանում նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյա տարեդարձը։

Մշակութային կարևոր օջախի 70-ամյակի միջոցառումը կայացավ դեկտեմբերի 8-ին, Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։

Միջոցառման սկզբում էկրանին ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված թանգարանի պատմությանը։ Ֆիլմի նկարահանումները նախաձեռնել է թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը, ով հանդես է գալիս նաև ֆիլմում, պատմում կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին։

Նա նույնպես ներկա էր երեկոյին և իր խոսքում կարևորեց թանգարանի դերը հայ մշակույթի զարգացման կյանքում։ Հետաքրքիր հուշեր պատմեցին նաև թանգարանի այլ աշխատակիցներ՝ նախկին տնօրեններ Վերժինե Մովսիսյանը (1997-2007թթ․/), Նարինե Թուխիկյան-Խաչատրյանը (2007-2019թթ․, ներկա էր երեկոյին), ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը, այլոք։

Թանգարանի առաջին աշխատակիցներից Վարսիկ Գրիգորյանը պատմում է՝ ինչ խանդավառությամբ է կայացել թանգարանի բացումը, որին մասնակցել են շատ մարդիկ, և դժվարությամբ է հնարավոր եղել թանգարան բերել Ավետիք Իսահակյանին։ Երեկոյին ներկա էին նաև ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, ինչպես նաև «Սեմ» թատերական և «Prof art» պարային ստուդիաների սաները, ովքեր նկարահանվել են ֆիլմում։

Հովհաննես Թումանյանի թանգարանի բացումը Երևանում նախաձեռնել է Ամենայն հայոց բանաստեղծի այրին Օլգա Թումանյանը։ 1949թ․, Թումանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, ՀԽՍՀ կառավարությունը որոշում է ընդունում կառուցել թանգարանի շենքը։ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով սկսվում է շինարարությունը։ Օգտագործվել է Արթիկի տուֆ քարը, որը Երևանի երկաթգծի կայարան է հասցվել գնացքով, այնուհետև մեենաներով՝ շինհրապարակ։

Նախագիծը Թիֆլիսի՝ Թումանյանի տան հատակագծով է՝ բացառությամբ ճակատային հատվածի։ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է բանաստեղծի դուստրն՝ Անուշ Թումանյանը։

Ավելի քան 18 հազար ցուցանմուշները ձեռագրերի պատճեններ են, ֆոտոփաստաթղթեր և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները, մոտ 10 հազար գիրք ունեցող անձնական գրադարանը։ Ֆիլմի ցուցադրումից հետո ներկաներին ողջունեց ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, ով 40 տարի աշխատում է Թումանյանի թանգարանում։ Եղան այլ ելույթներ ևս։

Երեկոյի վերջում թանգարանի կողմից շնորհակալագրեր տրվեցին ֆիլմի կայացմանն օժանդակող թատերական ու պարային խմբերին։ «Թիվ 405»-ը ֆիլմի ստեղծման համար արժանացավ նաև «Հովհաննես Թումանյան-100» արծաթե հուշամեդալի։

Ներկայում Հովհ․ Թումանյանի թանգարանի շենքը հիմնանորոգվում է, և շինարարական աշխատանքները կտևեն մոտ 3 տարի։ Այս պատճառով Թումանյան թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել ու ցուցադրվում են «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ֆիլմի ընթացքում ներկայացվում է նաև կատարվող շինարարական աշխատանքների ու նախագծային փոփոխությունների մասին։

Երեկոյին ներկա էին թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ, արվեստասերներ, բարեկամներ, մշտական այցելուներ, թանգարանի հիմնանորոգման ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը, այլոք։