ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Լիսաբոնում անցկացվող ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ տարեկան ժողովին ելույթի ժամանակ ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ դեռևս երկու տասնամյակ առաջ բանկային գաղտնիքի «դարաշրջանի» ավարտին մեկնարկ տրվեց Գլոբալ ֆորումի գործունեությանը, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկրների միջև հարկման նպատակով տեղեկատվությունների փոխանակման համար։

«ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ: Քննարկված թեմաների շրջանակում Հայաստանն առաջիններից է, ով արտահայտել է իր պատրաստակամությունը աշխատանքների մասնակցության վերաբերյալ։

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ, Իսպանիայի և Կայմանյան կղզիների իր գործընկերների հետ մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը և հանդես եկել որպես զեկուցող՝ վերահաստատելով «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ» (CARF) նախաձեռնությանը միանալու Հայաստանի հարկային մարմնի տեսլականը։ Իր ելույթում ՊԵԿ նախագահն ընդգծել է CARF ստանդարտի առավելությունները և ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։ Վերջինիս շրջանակում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից նաև կրիպտոակտիվների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։