Ընդհատված ուղիղ եթեր՝ մեկ հրահանգով. որքանով է իրավաչափ Ավինյանի ցուցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ուղիղ հեռարձակումն անջատելու կարգադրությունն օրենքի խախտմամբ է եղել, քանի որ ո՛չ հայտարարվել էր նիստի ընդմիջում, ո՛չ էլ այն ավարտվել էր՝ ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանը հղում է անում ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ կետին, որը սահմանում է․ «Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ անկախ բնակչության թվից»։ Այս կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Նույն օրենքի նույն հոդվածի 8-րդ կետում էլ նշված է, որ ավագանու նիստերը հրապարակային են։

«Առանց նիստը փակելու կամ ընդմիջում հայտարարելու նիստի ուղիղ հեռարձակման դադարեցումն օրենքի այդ դրույթի խախտում է»,- նշում է Լևոն Բարսեղյանը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պնդմամբ՝ Ավինյանն օրենք չի խախտել։

«Եթե նիստի բնականոն ընթացքը խաթարվում է, ապա նիստը վարողն իրավունք ունի դադարեցնել հեռարձակումը, որովհետև ավագանու դահլիճը և նիստը բռնցքամարտ կամ ֆիլմ չեն, որ ցուցադրենք՝ մարդիկ նայեն, դիտումներ ապահովենք»,- ասում է Գալջյանը։

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 83-րդ կետի համաձայն՝ ավագանու հրապարակային նիստերի առցանց հեռարձակումը կարող է ընդհատվել նիստը վարողի հանձնարարությամբ` նիստի բնականոն ընթացքը խաթարվելու դեպքում: Երևանի կանոնակարգը չի կարող օրենքից վեր լինել՝ ասում է Լևոն Բարսեղյանը՝ ընդգծելով, որ «նիստի բնականոն ընթացքը խաթարվելը» գնահատողական դատողություն է։

Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ի տարբերություն թիմակցի, ընդունում է, որ օրենք են խախտել, բայց ասում է՝ հանրության համար են արել, որպեսզի տեռորի չենթարկվեն։

Ստեղծված իրավիճակում Տիգրան Ավինյանը պիտի ընդհատեր նիստը և իրավապահներին հրավիրեր դահլիճ, բայց իշխանությունը չպիտի որոշի հանրության հետաքրքրությունների շրջանակը՝ ասում է Բարսեղյանը՝ անդրարադառնալով Փամբուխչյանի հայտարարությանը։

Նիստերի ուղիղ հեռարձակումները պարբերաբար ընդհատվում են նաև խորհրդարանում, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Բարսեղյանը հիշեցնում է՝ տվյալ դեպքում ենթադրվում է վարչական պատասխանատվություն, եթե հայց ներկայացվի դատարան։ Ի հակադրություն՝ օրինակ է բերում Գյումրիի ավագանու նիստերը, որոնք բաց են քաղաքացիների համար․ գյումրեցիները կարող են հենց քաղաքապետարանի շենքից հետևել նիստին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու երեկվա նիստում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինս քաշել էր Աղեկյանի մազերից, սկսվել էր հրմշտոց, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով ծեծկռտուքի։ Դրան ակտիվ մասնակցել էին 12 վարչական շրջանների ղեկավարները, որոնք այսօր հրաժարվեցին մեկնաբանություն տալ Factor TV-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր շարունակվող նիստի սկզբում ասաց, որ բռնությունն անընդունելի է իրենց համար, իսկ առաջին տեղակալը դատապարտեց կատարվածը։ Քաղաքապետը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին, նաև՝ թաղապետերին։

Ավագանու անդամները կարող էին նաև զրկվել խոսքի իրավունքից կամ նիստին մասնակցելու հնարավորությունից․ ըստ էության, քաղաքապետը կիրառեց պատժի ամենամեղմ միջոցը։ Իսկ ինչպիսի պատասխանատվություն պետք է կրեն քաղաքային իշխանությունները նիստի հեռարձակման կամայական ընդհատման համար, պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան