ԵՄ-ն կրկնապատկել է ՀՀ-ին մարդասիրական օգնությունն ու քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. Բորելի հայտարարությունը

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու դիմադրությանը, ինչպես նաև նրա ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի կնքումը։

Միաժամանակ, Բորելը հերթական անգամ դատապարտել է սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

«ԵՄ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Ղարաբաղի ավելի քան 100,500 հայերի զանգվածային արտագաղթի։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական մարդասիրական մուտքն ու օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստանում տեղահանված մարդկանց։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիթորինգ՝ ի հավելումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերի»,- ասվում է Բորելի հայտարարությունում։

Էմմա Չոբանյան