ՄԱԿ-ի ԱԽ-ն Գազայի հատվածում հումանիտար դադարների պահանջով բանաձև է ընդունել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը կոչ է անում անհապաղ և երկարատև հումանիտար դադար հաստատել Գազայում, ինչպես նաև մարդասիրական միջանցքներ ստեղծել էքսկլավի ողջ տարածքում խաղաղ բնակիչներին օգնելու համար: Բանաձևում նաև կոչ է արվում ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ ազատ արձակել պահվող բոլոր պատանդներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթուղթը քվեարկության է դրվել Մալթայի կողմից։ Նրա օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ը։ Մյուս երեքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ բանաձևը քվեարկության չի դրվել այնքան ժամանակ, քանի դեռ դրա հեղինակները «համեմատաբար վստահ չեն եղել հաջողության մեջ»:

Իսրայելը մերժել է բանաձևը։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդներ պահել, նման միջոցները տեղին չեն։ Բանաձևը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա խոսքով, «փաստաթուղթը կտրված է իրականությունից», և Անվտանգության խորհուրդը «շարունակում է անտեսել և հրաժարվում է դատապարտել կամ նույնիսկ հիշատակել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ջարդը»։
«ՀԱՄԱՍ»-ի ռազմավարությունն է՝ միտումնավոր վատթարացնել հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում և ավելացնել պաղեստինցիների շարքում զոհերի թիվը, որպեսզի ստիպեն ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին կանգնեցնել Իսրայելին։ Դա տեղի չի ունենա։ Իսրայելը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել և պատանդները չեն վերադարձվել»,- ասել է նա։

Հավելենք, որ մինչ այս Գազայի հատվածում իրավիճակի սրումից ի վեր  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս անգամ չէր կարողացել դրա վերաբերյալ բանաձև ընդունել։