Վագոնները պիտի նորոգել. Ավինյանը հարցը հրատապ է համարում, գործադիրը չի շտապում փող տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Ամեն շաբաթ շուրջ կես միլիոն մարդ օգտվում է Երևանի մետրոպոլիտենից։ Ու թեև մետրոպոլիտենի շարժակազմերը հնամաշ են, անվազույգեր ու ռելսեր պիտի ձեռք բերվեն, սակայն կառավարությունը գումար չի հատկացնում դրա համար։ Անհրաժեշտ 32 անվազույգը և 4 կմ երկարության ռելսերը միասին շուրջ 600 միլիոն դրամ արժեն։ Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը պնդում է՝ արդեն 4-5 անգամ դիմել են կառավարություն, բայց մերժում են ստացել։

«Դիտողությունները միայն ֆիննախի կողմից են, հաշվարկել են դա 2024 թվականի բյուջեում»,- ասաց Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդգծեց՝ հարցը հրատապ է․ մետրոպոլիտենում անգամ միջադեպ է եղել, որը կարող է կրկնվել․ սեպտեմբերի 23-ին «Գործարանային»-ից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս էր եկել ռելսերից։ Ուղևորներին անվնաս տարհանել էին։

«Իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և, այսպես ասած, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում»,- ասաց Ավինյանը:

Թեև ըստ մետրոպոլիտենի ու քաղաքապետարանի՝ խնդրի լուծումը հրատապ է, Ֆինանսների նախարարությունը մտադիր է այդ գումարը մետրոպոլիտենին հատկացնել 2024 թվականին՝ խորհրդարանում այսօր հայտարարեց նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մենք այս տարի արդեն որոշումներ կայացրել ենք մետրոպոլիտենի հետ կապված: Եթե որոշվի, որ դա այնքան հրատապ է, որ այս տարի պիտի իրականացվի, բնականաբար, մենք կնայենք մեր հնարավորությունները և այդ հատկացումները կանենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2024 թվականի պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 մլրդ դրամ, որից 1.5 մլրդ դրամը` վերազինման, իսկ 4 մլրդ դրամը՝ Աջափնյակի նոր կայարանի կառուցման համար։ Հովհաննիսյանը, միևնույն ժամանակ, վստահեցրեց` նախարարությունը ոչ թե մերժել է, այլ փորձել է մանրամասները հստակեցնել։

Խնդրի մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է․ երկու ամիս առաջ կրկին գործակարգավարական նիստի ընթացքում այդ ժամանակ դեռևս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել էր, որ շարժակազմերը հնամաշ են և կարիք ունեն փոխարինման։ Բաբկեն Սեդրակյանն էլ դիմել էր Ավինյանին, որպեսզի վերջինը միջնորդի։

Ֆինանսների նախարարն այսօր նաև վստահեցրեց, որ 2023-ի ֆինանսավորումից բացի՝ հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։ Մետրոպոլիտենն էլ նոր նախագծով դիմել է կառավարություն, սպասում է պատասխանի։

Մինչ հատկացումը կլինի և շարժակազմերը կնորոգվեն, մնում է միայն հուսալ, որ գնացքներն անխափան կերթևեկեն և պատահարներ չեն գրանցվի։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան