Կա՛նգ առեք, խելագարներ․ Անտոնիո Գուտերեշ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Գլոբալ տաքացման պատճառով Նեպալի լեռները 30 տարում կորցրել են իրենց սառույցի գրեթե մեկ երրորդը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Էվերեստ լեռան մոտ գտնվող տարածք այցելելուց հետո, փոխանցում է Reuters-ը։

«Այսօր ես այստեղ եմ՝ ամենաբարձր լեռան գագաթից ողջ աշխարհին գոռալու՝ կա՛նգ առեք, խելագարնե՛ր»,- ասել է նա՝ կոչ անելով վերջ տալ «հանածո վառելիքի դարաշրջանին»:

Ըստ կլիմայագետների՝ վերջին 100 տարվա ընթացքում Երկրի վրա ջերմաստիճանը բարձրացել է միջինը 0,74 աստիճանով (ըստ Ցելսիուսի), սակայն Հիմալայներում տաքացումը տեղի է ունեցել է՛լ ավելի արագ տեմպերով։

Նեպալի սառցադաշտերը, որոնք սեղմված են ածխածնի երկու հիմնական աղտոտիչների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև, վերջին տասնամյակում 65%-ով ավելի արագ են հալվել, քան նախորդում: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դա կհանգեցնի լճերի և գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը կսրբի ամբողջական համայնքներ։ Ծովային ջրերը նույնպես կբարձրանան ռեկորդային տեմպերով։

Գուտերեշը նաև կոչ է արել երկրներին սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C՝ կանխելու «ավելի մեծ կլիմայական քաոսը»:

Հիշեցնենք, որ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ գլոբալ տաքացման պատճառով Հիմալայներում գտնվող Հինդու Քուշ սառցադաշտերը դարավերջին կարող են կորցնել իրենց ծավալի մինչև 75%-ը։ Դա կարող է հանգեցնել վտանգավոր ջրհեղեղների և ջրի պակասի 240 միլիոն մարդկանց համար, ովքեր ապրում են լեռնային շրջաններում: