ՀՀ բուժաշխատողներն այսուհետ անընդհատ կթարմացնեն մասնագիտական որակները, հմտություններն ու գիտելիքները. Անահիտ Ավանեսյան

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները մարդկանց կյանքի եւ առողջության նկատմամբ մեծագույն պատասխանատվությունը հիմք են հանդիսանում մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման համար, ինչն անմիջականորեն ազդում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացման վրա: Ուստի Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիաների համակարգի ներդրման, դրա վերագործարկման գործընթացը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առողջապահության նախարարը հայտնել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արդյունքում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման գործընթացն անցել է մոտ 35.000 բուժաշխատող:

«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ, իսկ բժշկական սխալների, էթիկական նորմերի խախտման պարագայում բուժաշխատողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կունենանք»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու հավելել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ավագ բուժաշխատողների համար սահմանվել է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների ու ռեզիդենտների համար՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Ըստ նախարարի՝ օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ ամբողջական գործարկված: Այս տարբերակումը թույլ կտա իրականացնել նաեւ սահմանափակ մասնագիտական գործունեություն:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: