ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար միջազգային գործընկերները ՀՀ-ին կտրամադրեն ևս 35 միլիոն եվրո. փոխվարչապետ

Լուրեր

12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ամփոփել են ընթացիկ շաբաթը և ներկայացրել կառավարության այն գործողությունները, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է Կառավարության չորս որոշումների մասին, որոնք կայացվել են այս շաբաթ տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ: Որոշումներից մեկը վերաբերում է վարձակալությամբ տրվող բնակարանների գումարներին: Բնակարանի վարձակալության համար յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ: Վարչապետի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հոկտեմբեր ամսվա համար առանձին դիմում լրացնել հարկավոր չէ, քանի որ բնակարանի վարձակալության գումարը և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցվելու է այն քարտային հաշվեհամարներին, որոնց փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը: Արդեն նոյեմբերի ամսից համապատասխան հարթակում պետք է լրացնել մեկանգամյա դիմում, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում: Բնակարանի վարձակալության համար նախատեսված գումարը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գտնվում են Հայաստանում և չունեն սեփականություն Հայաստանում: Այս ծրագրի շահառու չեն նաև այն անձինք, ովքեր գտնվում են պետական հոգածության կենտրոններում, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում: Հայաստանում սեփականություն ունեցող անձինք կարող են օգտվել 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար տրվող աջակցությունից:

Կառավարության հաջորդ որոշումը վերաբերում է բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդրին: Ներկայացնելով կառավարության որոշման մանրամասները, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ վերջինով հաստատվել է, թե ինչպես է հնարավոր արտամրցութային կարգով զբաղեցնել թափուր հաստիքները: Այս առումով, ըստ Նազելի Բաղդասարյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշել է, որ ուսուցիչները կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան 50 000 դրամ լրացուցիչ հավելավճար: Համապատասխան հարթակը հասանելի կլինի հոկտեմբերի 16-ից, որտեղ հնարավորություն կտրվի ըստ մասնագիտության և ըստ մարզի ընտրել թափուր աշխատատեղը:

Կառավարության նիստի ժամանակ ընդունված մեկ այլ որոշման համաձայն, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգն է հաստատվել: Այսպիսով՝ կրթաթոշակով կապահովվեն բռնի տեղահանված այն ուսանողները, ովքեր տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում: Կրթաթոշակը սահմանված է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջին վարձավճարների չափով և այս չափով էլ փոխհատուցում կիրականացվի:

Կառավարության ևս մեկ որոշմամբ, 300 մլն դրամ հատկացվել է Կոտայքի մարզին: Ընդհանուր գումարն արդեն իսկ գերազանցում է 1 մլրդ 360 մլն դրամը: Այս գումարը հատկացվել է մարզպետարաններին՝ բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հոգածության նպատակով:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է dimum.ssa.am կայքի մասին, որում գործում է երկու հարթակ: Մեկով մուտքագրվում են անչափահասների տվյալները 100 000 դրամ աջակցությունը ստանալու համար, իսկ մյուս հարթակով հնարավոր է հետևել 100 000 դրամ գումարի փոխանցման ընթացքին, այսինքն՝ տեսնել, թե գումարը որ բանկ է փոխանցվել, կամ եթե մերժվել է, ապա ինչ պատճառով:

Փոխվարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է 100 000 դրամ միանվագ աջակցության ստացման գործընթացին և նշել, որ առավել քան 80 000 անձ, այդ թվում՝ 14 600 երեխա արդեն ստացել է այդ աջակցությունը: Նա հորդորել է բոլոր այն բռնի տեղահանված անձանց, ովքեր դեռ չեն դիմել բանկային քարտային հաշվեհամարներ բացելու համար, ապա մոտենան մոտակա առևտրային բանկերի մասնաճյուղեր և բացել հաշվեհամարներ 100 000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու նպատակով:

Անդրադառնալով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մասին կառավարության որոշմանը, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 1000 ուսանող իրենց տվյալները ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն, ինչը արդեն հիմք կհանդիսանա այդ հաստատություններում համապատասխան վճարումներ կատարելու և այդ անձանց կրթությունը շարունակելու հնարավորություն տալու համար:

Առողջապահության բնագավառի հետ կապված փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է կարևոր ցուցանիշ, ըստ որի շարունակվում է բռնի տեղահանված անձանց հաշվառումը ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, ինչը հնարավորություն է տալիս նրանց հասանելի դարձնել այն առողջապահական ծառայությունները, որոնք առկա են Հայաստանի քաղաքացիների համար: Վերջին տվյալներով, 27 246 անձ արդեն հաշվառվել է առաջնային առողջապահական օղակներում:

Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, նախորդ շաբաթվա վերջի տվյալների համաձայն, 13 443 երեխա արդեն հաճախում են մարզերի և Երևանի դպրոցներ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ այս շաբաթվա ավարտին արդեն այդ թիվը ավարտուն տեսք կունենա՝ կախված այն հանգամանքից, որ բռնի տեղահանված անձինք արդեն բնակարանները կվարձակալեն և բնակության երկարաժամկետ վայրը կորոշեն: Նա նշել է, որ մարզերում այս պահին հաշվառված են 80 500 մարդ:

Փոխվարչապետը տեղեկացրել է. «Մենք շարունակում ենք աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ովքեր տարբեր ձևաչափերով օգնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հոգալու հարցում: Այդպիսի դրամական աջակցության խոստումներ արդեն տրվել են բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես՝ երեկվա դրությամբ, ըստ հայտարարությունների, ավելի քան 35 մլն եվրո օգնություն կտրամադրվի տարբեր կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել: Դրանցից 15 մլն եվրո կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն կարիքների լուծմանը: Օգնությունը ստացվում է նաև բեռների ձևով, և այս երկու շաբաթների ընթացքում, փոխվարչապետի ներկայացմամբ, արդեն ստացվել է ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի մարզերում գտնվող հայրենակիցներին սննդի և այլ կարիքներ հոգալու համար:

Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, կառավարության որոշմամբ, Ազգային ժողով կուղարկվի նաև մեկ օրենսդրական փոփոխություն, որը կպարզաբանի առողջապահության բնագավառում աշխատողներին պարզեցված պահանջներ ներկայացնելու հնարավորությունը: «Մենք այսօր ունենք մեր ներքին կարգավորումներով պահանջ, որ առողջապահության բնագավառում ավագ կամ կրտսեր բուժաշխատողները պետք է ունենան որոշակի սերտիֆիկատներ կամ մասնագիտական հավաստագրեր: Պետք է գալիք ժամանակահատվածի համար անցումային ժամանակահատված նախատեսենք և հնարավորություն տանք, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որտեղ այդպիսի համակարգ չկար և իրենք, բնականաբար, այդպիսի հավաստագրեր ժամանակի ընթացքում ունենալու կարիքը չունեին, օգտագործեն ժամանակը, ընտրեն իրենց աշխատավայրերը, վերապատրաստվեն, աշխատեն, բայց ունենան մոտ մեկ տարի երեք ամիս ժամանակ, որ այդ հավաստագրերը ստանան և արդեն 2025 թվականի հունվարի 1-ից աշխատանքի տեղում գտնվեն այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են՝ ունենալով համապատասխան հավաստագրեր»,-ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունն աջակցում է այն անձանց, ովքեր ուզում են վերապատրաստման դասընթացների մասնակցել: Այս պահի դրությամբ 260 տեղահանված անձ հիմա անցնում են վերապատրաստման համապատասխան դասընթաց, որպեսզի առավել համապատասխան ձևով ընտրեն իրենց աշխատանքի վայրը:

Անդրադառնալով կամավորների աշխատանքին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այժմ ավելի քան 1200 կամավոր է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարթակում գրանցված, ովքեր արագորեն արձագանքում են ցանկացած հարցի և օգնում, որպեսզի մարզերում ավելի լավ պատկերացում լինի, թե ինչպիսին են այն հարցերը, որոնք վերաբերում են բռնի տեղահանված անձանց օրվա խնդիրներին: Ստացված տվյալներն օգնում են առավել հասցեական և օպերատիվ արձագանքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին: