Սա իմ մարզչական պարտությունն է․ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին՝ Լատվիա-Հայաստան հանդիպումից հետո, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը:

– Ձեր կարծիքը խաղի մասին, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, գրանցվեց նման արդյունք։

– Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Լատվիային հաղթանակի կապակցությամբ։ Ցանկանում եմ ասել, որ պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ մարզչական պարտությունն է։ Դեռ առավոտյան մարզման ժամանակ տեսա, որ տղաներն այնքան էլ տրամադրված չեն։ Ես այդ մասին նրանց հետ խոսեցի, բայց երևի դա բավարար ազդեցություն չգործեց։ Ես որպես մարզիչ չկարողացա տղաներին սթափեցնել։ Որպես հետևանք՝ նրանք դաշտ դուրս եկան խաղին՝ ամբողջությամբ չտրամադրված։ Նրանք երևի կարծում էին, որ վարպետությամբ գերազանցում են մրցակցին և որ իրենք կարող են ամեն ինչ, իսկ իրականում նրանք չէին տրամադրվել, որի հետևանքով նման գին վճարեցինք։ Լատվիան հավաքված էր, դաշտում նրանք ամեն ինչ ներդրեցին, իսկ մեզ մոտ այդ ամենն առհասարակ չկար, շատ խաղացողներ խաղի տրամաբանությունից դուրս էին մնացել, և սա ամբողջությամբ իմ պարտությունն էր։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։