Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի հետ կապված խնդիրներին: «Այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք՝ Ներքին գործերի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը: Ես արդեն հանձնարարականներ տվել եմ, և ըստ անհրաժեշտության նաև իմ մասնակցությամբ քննարկում կլինի: Գեղարքունիքի մարզի մեր սիրելի հայրենակիցների հետ շատ ակտիվ պետք է աշխատենք, որովհետև Ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա: Մենք չենք ուզում որևէ մեկի համար պրոբլեմներ ստեղծել, չափազանցված գործողություններ անել, այս փուլում շատ կարևոր է, որ մենք խոսենք մարդկանց հետ, հասկանանք նրանց կարիքները», – ասել է վարչապետը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ Սևանա լճում ձկնային պաշարները պարզելու համար աշխատանքներ են տարվում չեխ գործընկերների հետ. «Ցանցային միջոցով ուսումնասիրությունների արդյունքներն ունենք: Այն վկայում է, որ Սևանա լճում մանրաձկի և ձվադրող վտառի պաշարը բավարարող է, լավ է: Թվային ճշգրիտ տվյալները կունենանք դեկտեմբեր-հունվարին»:

Վարչապետը նշել է, որ Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված: Մենք պետք է ուսումնասիրենք, խոսենք նաև ժողովրդի հետ, ճիշտ քվոտաներ և գներ սահմանենք: Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը կօգնի, որ ձկնորսները, գուցե, ավելի քիչ ձուկ որսալով՝ նույնքան գումար վաստակեն»:

Ըստ վարչապետի՝ անտրամաբանական է, որ սիգ ձուկը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտի մեջ է, հակառակը պետք է լինի, որովհետև այն ձևավորվում է բնական միջավայրում: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սևանի ձկան վերարտադրության համար ձեռնարկվող միջոցառումների նպատակն է, այն դառնա արդյունաբերական ոլորտ և երկարաժամկետ ծառային ՀՀ-ին, մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվողներին. «Այսինքն ՝ մեր խնդիրն այն է, որ պաշարները խելամիտ օգտագործվեն՝ երկարաժամկետ, ռացիոնալ, մարդկանց էլ եկամտի աղբյուրներից չզրկենք»:

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունվարի 1-ից ձկնարդյունաբերողները փակ ցիկլով պետք է աշխատեն և նշել, որ այդ ուղղությամբ էլ արդյունավետ աշխատանք պետք է իրականացվի:

Հակոբ Սմիդյանը նշել է, որ վերջինիս վերաբերյալ համապատասխան օրենսդրությունը պատրաստ է, մնացել է սահմանել 1 կարգ, հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի: