Ավելի շատ կեղծել, քան ոչնչացնել․ Բաքուն փոխել է հայկական հուշարձանների նկատմամբ քաղաքականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգությունը հայտնվել է անդրբեջանցիների կողմից ոչնչացման կամ այլափոխման սպառնալիքի տակ։ Ադրբեջանը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ Արցախը հայաթափելուց հետո, շարունակում է մշակութային հուշարձանների ոչնչացման իր քաղաքականությունը։

Վանդալիզմի ամենաթարմ օրինակը, որի մասին հայտնի է դարձել սոցիալական կայքերից, գրանցվեց սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին Չարեքտար վանքի ուղղությամբ։

Մշակութաբան Համլետ Պետրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը միջազգային ճնշումների տակ որոշակիորեն փոխել է իր մարտավարությունը։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները փորձելու են Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնել մի քանի փուլով։

Բաքուն ավելի առաջնային է համարում կեղծել, այլ ոչ թե ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Ըստ Համլետ Պետրոսյանի՝ եթե 44-օրյա պատերազմից հետո փորձագետները զբաղվում էին միայն սահմանային հուշարձանների և մշակութային այլ կոթողների պաշտպանության հարցով, հիմա ստիպված են անդրադառնալ Արցախի ողջ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

«Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը տարածաշրջանում հաճախ է արբանյակային մոնիթորինգ իրականացնում։ Կազմակերպությունը սեպտեմբերի 28-ին գրել էր, որ աշխատում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության արբանյակային մոնիթորինգը՝ դիտարկելով հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր և պատմական գերեզմանոցներ, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Factor.am-ը փորձեց Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկություններ ստանալ, թե ինչ քանակի հուշարձաններ և մշակութային կողթողներ են հայտնվել ադրբեջանական հսկողության տակ և ինչ տվյալներ կան այս պահին դրանց վիճակի մասին, սակայն մեզ հայտնեցին, որ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ հրապարակման ենթակա չէ։

2020-ից մինչ օրս ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, որոնցում ևս բարձրացվել է Արցախում մշակութային ժառանգության պահպանման խնդիրը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ՀՀ անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
Արցախի մշակութային ժառանգության պահպանման թեմային անդրադառնալով՝ Հայաստանը խնդրել է Դատարանին կիրառել հետևյալ միջոցը․ «Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում»։

«Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագրով զինված բախումների ժամանակ և դրանից հետո օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումն արգելված է։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու հարակից տարածքներ։

Մանրամաները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան