Ալիևը փորձում է արդարացնել Արցախում էթնիկ զտումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին  հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ում իրավիճակին և Բաքվի սանձազերծած ագրեսիայի հետևանքով արձանագրված էթնիկ զտմանը՝ բողոքելով իրադարձությունների վերաբերյալ արևմտյան մամուլի արձագանքից։

«Ես կասեի, որ դա միակողմանի է, կողմնակալ և բացարձակապես չի արտացոլում խնդրի պատմությունը կամ այսօրվա իրողությունները»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հայտարարել է, թե «մեկ օրից էլ քիչ տևած գործողության արդյունքում հայկական բանակը Ղարաբաղում ամբողջությամբ զինաթափվել է»։ Ալիևը պնդել է, թե ԼՂ-ում «այժմ էլ զինված խմբեր կան»։

«Այսօր ընթանում է խմբերից տարածքների մաքրման գործընթացը։ Մեր տվյալներով՝՝ այս տարածքում դեռևս կան որոշակի խմբեր թաքնված։ Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ եղան։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային և անտառապատ, ուստի մեզ ժամանակ կպահանջվի՝ տարածքը խմբերից ամբողջությամբ մաքրելու համար»,-ասել է Ալիևը։

Նշենք, որ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, այնտեղ մնացած հայերի թիվը, ըստ տարբեր տեղեկությունների՝ չի գերազանցում 100-ը, այնպես որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհիմն են։