Կոչ եմ անում ապահովել էթնիկ հայ բնակչության և հեռացածների պաշտպանությունը և վերադարձը․ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։ Նա վերահաստատել է իր մտահոգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ «ավելի քան 100,600 փախստական, այդ թվում՝ 30,000 երեխա, մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել»։

«Կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու տարածքում մնացած էթնիկ հայ բնակչության և հեռացածների պաշտպանությունն ու մարդու իրավունքները, այդ թվում՝ վերադառնալու իրավունքը, որը պետք է առաջնահերթություն լինի»,- ասել է հատուկ խորհրդականը։

Նա արձագանքել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կոչին, որ ներքին տեղահանվածների և փախստականի իրավիճակում գտնվողների իրավունքները պետք է լիովին պահպանվեն՝ ներառյալ ապահովելով, որ նրանք կարողանան օգտվել անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրենց իրավունքից։

ՄԱԿ-ի պաշտոնյան նաև ողջունել է կառույցին տրված նախնական մուտքի հնարավորությունը՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր գործադրել՝ երաշխավորելու էթնիկ հայ բնակչության անվտանգությունը թե՛ նրանց համար, որոնք այժմ այնտեղ են, թե՛ նրանց համար, որոնք օգտագործում են իրենց վերադարձի իրավունքը։

«Այդ դրական քայլերը պետք է շարունակվեն, այդ թվում՝ թույլատրելով մարդասիրական ամբողջական մուտքը»,- ասել է հատուկ խորհրդականը՝ հավելելով, որ «խրախուսում է Ադրբեջանի կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել այս առնչությամբ համապարփակ ծրագիր մշակելու ուղղությամբ, ներառյալ միջոցներ՝ ապահովելու հեռացածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև կոնկրետ քայլեր՝ ապահովելու փոքրամասնությունների իրավունքները և պաշտպանությունը»։

Նա նաև ընդգծել է խախտումների մասին պնդումների ամբողջական հետաքննության անհրաժեշտությունը՝ ներառյալ քաղաքացիական զոհերի մասին հաղորդումները։

Հատուկ խորհրդական Վայրիմու Նդերիտուն նաև կրկնել է երկխոսությունն ակտիվացնելու իր կոչը՝ կանխելու հետագա ռազմական էսկալացիան և բռնությունը, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

«Տարածաշրջանը չափազանց երկար ժամանակ ականատես է եղել փուլային բռնությունների: Քաղաքացիների վրա ազդեցությունը միշտ ավերիչ է եղել։ Դաժան հանցագործությունների վտանգն առկա է մնում։ Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են բռնությունից և վախից զերծ ապագայի: Սա պահանջում է կոնկրետ գործողություններ՝ ապահովելու կայուն խաղաղություն, ինչպես նաև լուծելու և հաղթահարելու խորը սպիները, անվստահությունն ու պառակտումը, որոնք առկա են համայնքների միջև»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Էմմա Չոբանյան