ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ է եկել 31 երեխա

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման գործընթացը շարունակվում է. անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տաք սնունդ, դեղորայք, հիգիենայի և այլ պարագաներ, տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին: Նախօրեից արդեն մեկնարկել է 100 հազարական դրամ միանվագ գումարի փոխանցումների գործընթացը, որի 50 տոկոսն արդեն իրականացվել է: Երկուշաբթի օրվանից այն կշարունակվի: «Ուզում եմ այս ժամի տեղեկատվությունը սկսել նաև դրական լուրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ: Այսպես՝ 31 ծնունդ է գրանցել ՀՀ-ում, որից 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում: Ըստ այդմ, Գեղարքունիքում՝ 1, Շիրակում 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3 Տավուշում 1 և Սյունիքում՝ 5»,- Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արտաշատ համայնքում առաջիկայում սպասվում է ևս մեկ ծնունդ: Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Արարատի և Կոտայքի մարզերը հյուրընկալել են ամենաշատ թվով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Կառլեն Մկրտչյանը նշել է, որ Արարատի մարզում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 19054 անձ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեր հայրենակիցների կեցության պատշաճ պայմանների ապահովման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, ձևավորվել են տարբեր աշխատանքային խմբեր, հաշվառվման կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: «Որևէ քաղաքացի գիշերակացի խնդիր չի ունեցել: Արտաշատ համայնքում այսօրվա դրությամբ 1241 բռնի տեղահանված ընտանիք է տեղակայված՝ 5199 անձ: 519 ընտանիք (2060 անձ) է տեղակայվել Արտաշատ քաղաքում, 722 ընտանիք (3139 անձ)՝ գյուղական բնակավայրերում, 114 ընտանիք (472 անձ)՝ ժամանակավոր կեցավայրերում և հյուրատներում: Վարձակալությամբ ապրում է 652 ընտանիք (2749 անձ): Անհատույց կամ բարեկամների մոտ ապրում է 475 ընտանիք (1978 անձ)»,-ասել է Կառլեն Մկրտչյանը:

Համայնքում կարիքների գնահատման արդյունքում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, մասնավորապես՝ դեղորայք է տրամադրվել 500 անձի, տաք ամենօրյա սնունդ՝ 300 անձի: «Արտաշատ քաղաքի մարզադպրոցի մի հատվածը վերապրոֆիլավորել ենք որպես ժամանակավոր կեցավայր: Այս պահին 120 հոգի է այնտեղ տեղակայված, նրանց ապահովում ենք 3 անգամյա տաք սննդով և հիգիենայի պարագաներով: Այս հարցում մեզ օգնում են ՀԿ-ները և համայնքի բնակիչները: Արտաշատ համայնքում գրանցվել է մեկ ծնունդ՝ լույս աշխարհ է եկել փոքրիկ Լուսեն»,- ասել է համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրել է , որ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև մեր հայրենակիցների առողջապահական հարցերը, կազմակերպվում են նաև մասնագետների ամենօրյա այցելություններ խիտ բնակեցված կեցավայրեր:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այս պահի դրությամբ առավել քան 13 հազար անձ է արդեն գրանցվել առաջնային բուժօգնության հաստատություններում:

Վարչապետի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն անչափահաս երեխաներին տրամադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը մուտք գործի Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ՝ www.dimum.ssa.am կայք, լրացնի տվյալները և կցի երեխայի ծննդյան վկայականը: Եթե այս գործողությունն իրականացնում է ոչ թե ծնողը, այլ օրինական ներկայացուցիչը կամ խնամակալը, ապա անհրաժեշտ է ներբեռնել նաև այդ փաստաթուղթը: «Ներբեռնված տվյալները մշակվում են, որից հետո ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հետադարձ նամակ՝ հաստատում կամ մերժում: Մերժման պատճառերը նշված են կայքում: Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայություն, որտեղ ոչ միայն կպարզաբանեն, այլև լրացման ընթացակարգի հետ հարցում ճիշտ կուղղորդեն»,-ասել է նա:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762: