Պուտինն ասել է, թե Ալիևն իրեն խոստացել է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը, սակայն այնտեղ պարզապես հայ չի մնացել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է ապահովել ԼՂ-ում հայ բնակչության անվտանգությունը, սակայն այնտեղ պարզապես հայ չի մնացել։ Այս մասին Պուտինը հայտարարել է «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում։

«Ես, ինչպես գիտեք, հեռախոսով խոսել եմ նախագահ Ալիևի հետ, բայց մենք նախկինում էլ ենք խոսել այս մասին… Նա ինձ վստահեցրել է, որ ինչ էլ լինի, ինքը կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է Պուտինը:

Բայց հիմա, ըստ նրա, այնտեղ հայ չի մնացել, բոլորը գնացել են։

«Այնտեղ պարզապես հայ չկա, գուցե 1000-1500 հայ, վերջ, այնտեղ պարզապես ոչ ոք չկա։ Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց ինչքան հասկանում եմ՝ նրանց առանձնապես Երևանում էլ չեն ցանկանում տեսնել»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ինքը ելնում է այն բանից, որ այս դեպքում, երբ «տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են», պետք է ղեկավարվել մարդասիրական նկատառումներից ելնելով։

Պուտինը նաև կրկին հիշեցրել է ՀՀ-ին արված իր առաջարկությունները։

«Մենք մեր հերթին ասում էինք՝ լսեք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոն բնակչություն ունի, եկեք համեմատենք պոտենցիալները, քանի դեռ նման հնարավորություն կա, մենք պետք է գտնենք այս փոխզիջումը: Մենք մեր հերթին կիրականացնեինք համապատասխան որոշումները Անվտանգության խորհրդում և կերաշխավորեինք բնական ճանապարհով առաջացած Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, թե այդպես բանը հասավ 2020 թվականի զինված բախումներին։