Բաքուն հայտնել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին 5 հոդվածով ապօրինի մեղադրանք առաջադրելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին առևանգած Բաքուն ապօրինի մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ մեղադրանք է առաջադրվեվլ 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և բազմիցս՝ հրազենի բազմակի օգտագործմամբ), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 214-3.2 (ահաբեկչության նպատակով վարժանքների կազմակերպում)  228. 3 (զենքի ապօրինի շրջանառություն) և 279.3 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծում):

Դատարանը նրանց 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Այս հոդվածներով նրանց սպառնում է երկարաժամկետից մինչև ցմահ ազատազրկում։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Բաքուն հայտնել էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ապօրինի կալանավորելու և մեղադրանքներ առաջադրելու մասին։ Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ նրան նույնպես կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

Էմմա Չոբանյան