Արցախում նախնական կալանքի տակ գտնվողներն ազատ են արձակվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արցախից քաղաքացիների բռնի տեղահանման վերջին օրերին նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձինք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են Factor.am-ի աղբյուրները։

Նույն աղբուրների փոխանցմամբ՝ ազատ են արձակել նաև ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին վարիչ Սամվել Բալայանին, որը մեղադրվում էր պետական դավաճանության հոդվածով, նույն հոդվածով անցնող, Արցախի նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի բաժնի վարիչ, Արցախի Հանրային Ռադիոյի հաղորդավար Սեյրան Կարապետյանին, ինչպես նաև Արման Իսրայելյանին, որին մեղադրում էին լրտեսության միջոցով պետական դավաճանության մեջ։ Վերը նշված անձինք, հիշեցնենք, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել։

Այս անձանց վերաբերյալ գործերը, սակայն, չեն կարճվել, իսկ թե ինչ ընթացք են ստանալու, դեռևս պարզ չէ։ Հայտնի է, որ Արման Իսրայելյանի և Սամվել Բալայանի խափանման միջոցը դատարանների որոշումներով փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով՝ սեպտեմբերի 25-26-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Սեյրան Կարապետյանին ազատ են արձակել ավելի ուշ, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 28-ին, սակայն դատարանի որոշմամբ, թե՞ առանց դրա, մեզ հայտնի չէ։

Սամվել Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նա այժմ Հայաստանում է։

Նշենք, որ մինչև 2020 թվականը Արցախում միայն մեկ բանտ կար՝ Շուշիում։ Այն բանից հետո, երբ Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Շուշիի բանտում գտնվող անձինք տեղափոխվեցին ՀՀ քրեակատարողական հիմնարկներ։ 2020-ից հետո էլ Արցախից անազատության մեջ գտնվող որոշ անձինք պահվել են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, սակայն Արցախից բռնի տեղահանվածների մեջ անազատության մեջ գտնվող անձինք չկան։

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սեպտեմբերին կալանավորներ կամ դատապարտյալներ Արցախից տեղափոխվել են Հայաստան։

«Լեռնային Ղարաբաղից 2023 թվական-ի սեպտեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձիք չեն տեղափոխվել»,- ասաց Մելքումյանը։

Արաքս Մամուլյան